Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ինչ արել եմ Հայաստանի համար՝ պատմությունը կգնահատի»․ Ծառուկյանի հայտարարությունը ՔԿՀ-ից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարությամբ է հանդես եկել.


«Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։ Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի։ Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով։ Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։


Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել։ Փառք ու պատիվ նրանց։ Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Քըրք Քըրքորյանի անունը, որն իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն, առանց բարձրաձայնելու, Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։ Ես իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում՝ պատմությունը կգնահատի. ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։


Բայց մի թեմա պիտի բացեմ։ Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում. ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ, և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչո՞ւ Հայաստանից էլ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր։ Ընդ որում՝ կոպիտ սխալ։ Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը։ Ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես՝ Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս, օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։


Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։ Նորից եմ կրկնում. բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի։ Բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն։ Պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։


Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը։ Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ։ Բարի գործն առաջին հերթին բարի մտադրությունն է՝ հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որն ամեն մեկն իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար, միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին