Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին



Ռուս-ուկրաինական պատերազմի գոտում օգոստոսի 1-ի գիշերը կողմերը զանգվածային օդային հարվածներ են իրականացրել, իսկ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր հատվածներում արձանագրվել է ավելի քան 240 մարտական բախում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին։



Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ շուրջ 30-ը, այդ թվում՝ երեխաներ։ Վնասներ են արձանագրվել Ուկրաինայի մայրաքաղաքի յոթ վարչական շրջաններում, հրդեհներ են բռնկվել բնակելի և ոչ բնակելի շինություններում, որոշ հատվածներում եղել են էլեկտրամատակարարման խափանումներ։



Ուկրաինայի արտակարգ ծառայության տվյալներով՝ Սոլոմյանսկի շրջանում վնասվել և հրդեհվել է հինգհարկանի բնակելի շենք։ Շենքի վերին հարկերից տարհանվել է 35 մարդ։ Դառնիցկի շրջանում հարվածների հետևանքով վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, վարչական և այլ շինություններ։



Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Կիևին և Կիևի մարզին զանգվածային հարված հասցնելու փաստը։ Ռուսական կողմի պնդմամբ՝ թիրախավորվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ և լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրավված են հրթիռների, անօդաչուների, ռադիոլոկացիոն կայանների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման ու մատակարարման գործընթացում։



Ռուսաստանի ՊՆ-ն նշել է Կիևում գտնվող մի շարք արտադրական ձեռնարկություններ, ինչպես նաև Կիևի մարզի Վիշնևոյե բնակավայրում գործող լոգիստիկ կենտրոն։ Ուկրաինական կողմը և անկախ աղբյուրները հրապարակման պահին չէին հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի ներկայացրած ռազմական օբյեկտների ցանկն ու դրանց վնասման աստիճանը։



Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 31-ի ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 07։00-ն ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները որսացել կամ ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 274 ուկրաինական ԱԹՍ։ Ըստ հաղորդագրության՝ անօդաչուները խոցվել են Ռուսաստանի ավելի քան մեկ տասնյակ մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների երկնքում։ Ուկրաինան այդ թիվը չի հաստատել։



Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ օգոստոսի 1-ի ժամը 08։00-ի ամփոփագրի համաձայն՝ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 243 մարտական բախում։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ արձանագրվել է 37 գրոհ, Կոստյանտինիվկայի ուղղությամբ՝ 26, Սլովյանսկի ուղղությամբ՝ 19, իսկ Հարավային Սլոբոժանշչինայի ուղղությամբ՝ 17։



Ուկրաինայի գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ երկրի հրթիռային զորքերն ու հրետանին հարվածել են ռուսական ուժերի անօդաչուների կառավարման երկու կետի, զինծառայողների կենտրոնացման 15 շրջանի, մեկ պահեստի և ևս մեկ ռազմական օբյեկտի։


Լրահոս

Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներ
Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ
Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. Ղազինյան
Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». Սուրենյանց
ՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ
Ավինյանը հունից դուրս եկավ. «Մինչև վարչապետն ուղիղ չի ասում, բան չի լինում»
Աննա Հակոբյանի հարցերն ու Ավինյանի պատասխանը. քաղաքապետը խոսել է երթևեկության «թեզերի» մասին
Եկեք բաց խոսենք մետրոյի մասին. ութ վագոն ունենք վերանորոգելու, ի՞նչ վիճակում են դրանք. Ավինյան
ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16
Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը
Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել
Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը
Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր

Լրացուցիչ նորություններ

...

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը

Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում

Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)

Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը

Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան

Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար)

Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել

Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար

Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը