Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ուրբաթ օրը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է քննարկի Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն կասեցնելու հարցը։ «Անկասկած, ԵՄ-ն պետք է անհապաղ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները և քննարկի բոլոր տարբերակները, այդ թվում՝ Շենգենյան գոտու շրջանակներում համագործակցության կասեցումը։
Անվերահսկելի միգրացիան սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի և Դանիայի համար», - վարչապետի խոսքերը մեջբերել է Agence France-Presse-ը։
Ֆրեդերիկսենը նշել է, որ արդեն խոսել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, ով առաջարկել է կասեցնել Շենգենյան համաձայնագիրը Իսպանիայի հետ։ «Մենք հավաքվում ենք եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը», - հավելել է նա։








