Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Մարքեթինգի ամբիոնի ավագ դասախոս, SSBM Geneva-ի դոկտորանտ Հերմինե Պողոսյանն արժանացել է « I C S B Entrepreneurship Educator Excellence Global Award» հեղինակավոր միջազգային մրցանակին։


Մրցանակը շնորհվել է Վաշինգտոնում կայացած Փոքր բիզնեսի միջազգային խորհրդի (ICSB) 71-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում՝ գնահատելով նրա ներդրումը ձեռներեցության կրթության, նորարարական դասավանդման և միջազգային համագործակցության ոլորտներում։


Այս ճանաչումը Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային հեղինակության կարևոր ձեռքբերում է։


Մրցանակի հիմքում ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի Jim Moran College of Entrepreneurship-ի համա տեղ իրականացրած C O I L (Collaborative Online International Learning) ծրագիրն է, որը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Այն միավորել է Հայաստանի և ԱՄՆ-ի ուսանողներին՝ մշակելու ձեռնարկատիրական լուծումներ հասարակական մարտահրավերների համար՝ հիմնված դիզայն-մտածողության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վրա։


«Փաստի» հետ զրույցում Հերմինե Պողոսյանը, անդրադառնալով ձեռքբերմանն ու ծրագրի նշանակությանը, նշեց.


«Սա պարզապես կրթական ծրագիր չէր, այլ փորձառություն, որը փոխեց ուսանողների մտածողությունը և ցույց տվեց կրթության ուժը՝ ստեղծելու իրական հասարակական փոփոխություն։ Այս միջազգային ճանաչումը մեծ պատիվ է և ոգեշնչում՝ շարունակելու կառուցել նոր կամուրջներ հայկական և համաշխարհային կրթական համայնքների միջև։ Ուրախ եմ, որ այս մրցանակը կիսում եմ Ֆլորիդայի պետական համալսարանի իմ գործընկերոջ հետ՝ որպես մեր համատեղ աշխատանքի արդյունք»։


Հերմինե Պողոսյանը ՀՊՏՀ-ում դասավանդում է 2019 թվականից։ Նա իրականացնում է նաև բիզնես ուսուցման ու խորհրդատվական ծրագրեր՝ միավորելով մարքեթինգը, ռազմավարական հաղորդակցությունը, ձեռներեցության կրթությունն ու միջազգային համագործակցությունը։


Այս միջազգային հաջողությունը փաստում է, որ հայկական կրթական ներուժն ու նորարարական գաղափարները կարող են արժանիորեն ներկայանալ ու բարձր գնահատվել համաշխարհային հարթակներում։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»