Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր գլուխ է բացվել։
«Մեր երկրներն ունեն պատմական հարաբերություններ. մենք մեծ ընդհանուր շահեր ունենք։ Մենք ներկայումս աշխատում ենք ուղղորդման և իրավիճակը նորմալ վիճակի վերադարձնելու ուղղությամբ», - նշել է քաղաքական գործիչը հուլիսի 26-ին կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հեռուստաալիքի հարցին պատասխանելով՝ Արաբական Հանրապետության ղեկավարը ընդգծել է, որ «Ռուսաստանի հետ Սիրիայում իր ռազմական բազաների ապագայի վերաբերյալ քննարկումները դեռևս ավարտված չեն»։ Մարտի 31-ին, «Չաթեմ Հաուս» քննարկման ակումբում ունեցած ելույթի ժամանակ, ալ-Շարաան հայտարարել է, որ «մշակվում են ծրագրեր՝ ռուսական բազաները սիրիական բանակի համար ուսումնական կենտրոնների աստիճանաբար վերածելու համար»։








