Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետիընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

Ինչպես հայտնի է, արդեն որոշում է կայացվել Վանաձոր համայնքի խոշորացման վերաբերյալ, ինչին պետք է հաջորդեն համայնքի ավագանու նոր ընտրությունները։ Այս պահին համայնքը ղեկավարում է Արկադի Փելեշյանը՝ առավել հայտնի ԱԿԱ մականունով։ Հատկանշական է, որ հենց այն ԱԿԱ-ն է, որի քրեական անցյալի վրա «Քաղաքացիական պայմանագիրը» տարիներ շարունակ աչք է փակել։Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց հետո ՔՊ-ն կալանավորեց և մոտ չորս տարի պահեց կալանքի տակ՝ նախընտրելով համագործակցել քրեական ճանապարհ անցած Արկադի Փելեշյանի հետ, քան թույլ տալ, որ ընդդիմությունը ղեկավարի Վանաձորը։Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում՝ չի բացառվում՝ երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։
Ըստ այդ վարկածի՝ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից, և համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։

Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Նրանց պնդմամբ՝ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից՝ հայտարարելով, որ եթե ԱԿԱ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Մեր տեղեկություններով՝ Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ և չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխել է իր գրանցման հասցեն և պատրաստվում է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանը
Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին
«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»
Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT
160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Լրացուցիչ նորություններ

...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները

Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են

Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Քվեարկել ընդդեմ վարչական լծակներ, սպառնալիքներ և ընտրակաշառք կիրառող թեկնածուների ու քաղաքական ուժերի»․ Փաշինյան

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»