Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ փետրվարի 3-ին, News.am-ին տված հարցազրույցում Աղվան Վարդանյանը բառացի հայտարարել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին և ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ»։Հունիսի 7-ի ընտրություններից հետո արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իշխանությունը։ Այսինքն՝ ստեղծվել է հենց այն իրավիճակը, որի մասին ամիսներ առաջ խոսում էր Աղվան Վարդանյանը։ Սակայն մինչ այս պահը «Հայաստան» դաշինքի պատգամավորը չի հայտարարել, որ հրաժարվում է մանդատից կամ պատրաստվում է կատարել իր հրապարակային խոստումը։

Ավելին, ArmLur.am-ի լրագրողը օրերս հենց իրենից փորձել է պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք պատրաստվում է կատարել իր հրապարակային խոստումը։ Սակայն Վարդանյանը խուսափել է հստակ պատասխան տալուց՝ նշելով միայն, որ. «Ի տարբերություն շատերի, ես անընդհատ մտածում եմ»։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է, որ Աղվան Վարդանյանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել պատգամավորական մանդատից, այլև հավակնում է համակարգող դեր ունենալ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների միջև։ Քանի որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարսանիքի քավորն է, Վարդանյանը, որպես երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև կապող օղակ, ցանկանում է դառնալ «Հայաստան» խմբակցության ղեկավար։ Կստացվի՞, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ եթե Աղվան Վարդանյանը հրաժարվի պատգամավորական մանդատից, ապա «Հայաստան» դաշինքի ցուցակով Ազգային ժողով կանցնի Գառնիկ Դանիելյանը, որի քաղաքական գործունեությունը, ընդդիմադիր շրջանակներում և հանրային լայն ընկալմամբ, գնահատվում է ավելի դրական։Իսկ թե ինչ որոշում կկայացնի Աղվան Վարդանյանը՝ կհրաժարվի՞ մանդատից՝ կատարելով իր նախընտրական խոստումը, թե՞ կպահպանի այն՝ ներկայացնելով այլ հիմնավորում, պարզ կդառնա առաջիկայում։

Սակայն եթե նա չկատարի իր հրապարակային խոստումը, ապա ստացվում է, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով նախընտրական խոստումները չկատարելու և իշխանությունից կառչած լինելու մեջ՝ այսօր ինքը կհայտնվի նույն քննադատության թիրախում։Այս իրավիճակում դժվար է չնկատել քաղաքական երկակի չափանիշների մասին հարցադրումը. երբ ընդդիմությունը իշխանությունից պահանջում է պատասխանատվություն և նախընտրական խոստումների կատարում, նույն չափանիշը բնականաբար կիրառելի է նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հակառակ դեպքում Փաշինյանին ուղղված քննադատության զգալի մասը կարող է կորցնել իր քաղաքական և բարոյական ազդեցությունը, իսկ պատգամավորական մանդատից չհրաժարվելու որոշումը շատերի կողմից կարող է ընկալվել որպես այն նույն «աթոռից կառչած» վարքագիծը, որի համար Վարդանյանը տարիներ շարունակ քննադատել է Նիկոլ Փաշինյանին»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ