NBC-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում մահացել է առնվազն 25 մարդ, հավանաբար ծայրահեղ շոգի պատճառով, այդ թվում՝ 22-ը Նյու Ջերսիում։
Կիրակի օրը ABC-ն հաղորդել է, որ Անկախության օրը Վաշինգտոնում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 101.5 աստիճան Ֆարենհայտ (38.8 աստիճան Ցելսիուս)՝ գերազանցելով ավելի քան 100 տարի պահպանվող ռեկորդը։
«Ենթադրվում է, որ ռեկորդային շոգը 25 մահվան պատճառ է դարձել (տարածաշրջաններում)՝ Խորը հարավից մինչև Միջին Արևմուտք և Արևելյան ափ», – ասվում է զեկույցում։
Նյու Ջերսիի առողջապահության դեպարտամենտի խոսնակ Դալլա Ավայիսին հղում անելով՝ NBC-ն հաղորդում է, որ շաբաթ օրը նահանգում շոգի հետ կապված մահերի թիվը 19-ից հասել է 22-ի։ Բացի այդ, Իլինոյսում գրանցվել է մեկ մահ, որը մասամբ կապված է շոգի հետ, և ևս երկուսը՝ Միսիսիպիում։








