Մինչև 68 միլիոն բարել իրանական նավթ մնում է ծովում գտնվող տանկերների վրա, մինչդեռ Իրանը ակտիվորեն գնորդներ է փնտրում ԱՄՆ պատժամիջոցներից ազատման ժամանակահատվածում, հաղորդում է Bloomberg-ը։
Հունիսի 22-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է իրանական նավթի և նավթամթերքի արտադրության, վաճառքի, մատակարարման և բեռնաթափման հետ կապված գործողություններ մինչև օգոստոսի 21-ը։
«Իրանական նավթի ընդհանուր ծավալը ծովում՝ թե՛ տարանցիկ, թե՛ հանգստի վիճակում, տատանվում է 58-ից 68 միլիոն բարելի սահմաններում», - գրում է գործակալությունը՝ հղում անելով Vortexa վերլուծական ընկերության տվյալներին և սեփական հաշվարկներին։ Գործակալությունը նշում է, որ Իրանը փորձում է գնորդներ գտնել իր նավթի համար՝ մինչև Վաշինգտոնի կողմից տրված 60-օրյա ժամկետի լրանալը։








