Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»


Հրապարակը գրում է.

44-օրյա պատերազմից գրեթե 6 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ: Եթե կնքված էլ լիներ, առանց միջազգային հզոր երաշխավորների կամ առանց ռազմական հավասարակշռության հաստատման, Ադրբեջանի հետ արդար, հարատեւ խաղաղություն չի լինելու` սա բոլորն են հասկանում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այս իրողությունն անտեսելով, համառորեն հայտարարում է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է: Այդ տրամաբանության մեջ էլ պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձրին` կրճատելով բանակի թվաքանակը։ Իշխանությունը պայքարում է «ռեւանշիզմի դեմ»` հանրակրթական դպրոցներից հանվում են զոհված ազատամարտիկների լուսանկարների ցուցապաստառները, փառքի սրահները, հետիոտնի անցումներում ջնջում են զոհված հերոսների գրաֆիտի նկարները: Դրան գումարած` դպրոցական ծրագրում «Հայոց պատմությունը» փոխարինվել է «Հայաստանի պատմությամբ», հրաժարվել են Արարատ լեռան խորհրդանիշից եւ այլն։

Հիմա հերթը հասել է հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային, որը խորամանկորեն են հանում դպրոցական ծրագրից` անունը փոխելով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջաբերական է ուղարկել Երեւանի քաղաքապետի տեղակալին, մարզերի աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին՝ հայտնելով.

«Տեղեկացնում եմ, որ 2026 թվականին հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են նաեւ «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» բնագավառում ընդգրկված առարկաների դասավանդման մոտեցումները, համաձայն որոնց՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվել է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը ներառվել է պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարինումը «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով եւ դրա բովանդակային վերանայումը միտված են առարկայական ոլորտն ավելի ընդգրկուն դարձնելուն, ինչպես նաեւ՝ սովորողների գործնական կարողությունների եւ հմտությունների զարգացմանը։ Փոփոխությունների արդյունքում «Անվտանգ կենսագործունեություն» եւ «Առողջ ապրելակերպ» առարկաները ուսումնական հաստատություններում կներդրվեն փուլային եղանակով՝ 5-րդից մինչեւ 11-րդ դասարաններում։

Նշված առարկաների ներդրումը կմեկնարկի 2026 թ. սեպտեմբերից՝ առաջին փուլում ընդգրկելով միայն 5-րդ եւ 10-րդ դասարանները։ Մյուս դասարաններում մինչեւ փուլային ներդրման ամբողջական ավարտը կշարունակվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը կդասավանդվի որպես պարտադիր խմբակ: Տեղեկացնում եմ նաեւ, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկան դասավանդելու են ուսումնական հաստատությունների զինղեկները, որոնց պաշտոնեական պարտականությունները եւ նկարագրերը համապատասխան փոփոխությունների են ենթարկվել՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի N 216 Ն որոշման։ Նշված կարգավորմամբ, ուսումնական հաստատության զինղեկը համարվում է շտաբի պետ եւ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ:

Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ, որոնց ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ի լրումն»։ԿԳՄՍ նախարարի տեղակալը Երեւանի փոխքաղաքապետին ու մարզպետների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին խնդրել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին, որ 1-օրյա ժամկետում ուսումնական հաստատություններին, իսկ այդ հաստատությունները զինղեկներին 1-օրյա ժամկետում սույն շրջաբերականը տրամադրեն:Այս շրջաբերականը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների զինղեկների մոտ անհանգստություն է առաջացրել։ Սկսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը դասավանդվող առարկաների ցանկից, ինչն աստիճանաբար են անում։ Իսկ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի դասագիրք գոյություն չունի: Այս առարկան անվտանգության կանոնների պահպանման մասին է` էլեկտրական հոսանքի, բնական գազի հետ առնչվելիս, ինչպես նաեւ աղետների ժամանակ անձի գործելակերպին է առնչվում:

Դպրոցների զինղեկները նաեւ վարում են 15-17 տարեկան տղաների զինվորական հաշվառման փաստաթղթերի թղթապանակները, որոնք նրանք հանձնում են տարածքային զինկոմիսարիատներ: Զինղեկները չգիտեն` շարունակելո՞ւ են այդ փաստաթղթերի պատրաստումը, դրա համար շարունակելո՞ւ են վարձատրվել, թե՝ ոչ։ Տավուշի սահմանամերձ դպրոցների զինղեկների աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, որի մեջ մտնում է զինղեկության ամբողջական դրույքը, դրան գումարած քաղպաշտպանության համար մոտ 40 հազար դրամ վճարը։ Զինղեկները մտավախություն ունեն, որ իրենց ոչ մեծ աշխատավարձերն էապես նվազելու են։ 


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ