Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների արդյունքների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՍԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ունեին 15 օր ժամանակ՝ ուսումնասիրելու դիմումները, լսելու կողմերին, հարցեր ուղղելու և խորհրդակցական սենյակ գնալու՝ որոշում կայացնելու համար։ Որոշման եզրափակիչ մասը կհայտարարվի հուլիսի 4-ին։Արդեն հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանի երկու դատավորներ։ Խոսքը արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։

Մինչ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննող յոթ դատավորները գրեթե օր ու գիշեր ուսումնասիրում են քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները, գործընթացից դուրս մնացած Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը շարունակում են զբաղվել Սահմանադրական դատարանում քննվող այլ գործերով և դիմումների ուսումնասիրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում ընդհանուր մթնոլորտը գնահատում են հարաբերականորեն հանգիստ, սակայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի ծավալն ու հանրային նշանակությունը դատավորներից պահանջում են առավելագույն կենտրոնացում։

Նկատենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կամ անվավեր ճանաչել այն։ Վերջին դեպքում դատարանը կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ, անվավեր ճանաչելով դրանք, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան

ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան