Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Դրանից հետո առողջապահական համակարգում ակտիվացել են քննարկումները նախարարի տեղակալների շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենաշատ քննարկվող անուններից մեկը փոխնախարար Լենա Նանուշյանն է, որի մասով ևս հարցը մնում է բաց, քանի որ հնարավոր վերանշանակումը համակարգում տարակուսանք կառաջացնի։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շարունակության հարցը, փաստորեն, այլևս փակված է։
Նախարարն ինքն է հայտարարել, որ շարունակելու է իր աշխատանքը, իսկ այժմ առողջապահական համակարգում հիմնական քննարկումները տեղափոխվել են փոխնախարարների կազմի ձևավորման դաշտ։Չնայած համակարգում առկա բազմաթիվ դժգոհություններին, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է նաև փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման տարբերակը։Հենց սա էլ, ըստ առողջապահական համակարգում շրջանառվող գնահատականների, տարակուսանք է առաջացրել մասնագիտական շրջանակներում։

Ոլորտում հիշեցնում են, որ Նանուշյանի համակարգման ներքո իրականացված առողջության համընդհանուր հայտարարագրման համակարգը լուրջ քննադատությունների արժանացավ, ձախողվեց փաստացի, չարդարացրեց ակնկալիքները, մինչև նախարարը վերցրեց իր ձեռքը գործընթացը և ավարտին հասցրեց։ Ուստի շատերը համոզված էին, որ քաղաքական պատասխանատվության շրջանակում նա վաղուց պետք է հեռացած լիներ զբաղեցրած պաշտոնից։Բացի այդ, համակարգում հիշեցնում են նաև փոխնախարարի որդու հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ վերջինս առողջական հիմքով ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից։

Թեև այդ հանգամանքը իրավական առանձին գնահատականի առարկա է, այնուամենայնիվ, այդ երևույթը առնվազն բացասաբար է անդրադառնում հանրային պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության ընկալման վրա։Այս ֆոնին առողջապահական համակարգում չեն թաքցնում իրենց զարմանքը, որ փոխնախարար Լենա Նանուշյանի վերանշանակման սցենարը շարունակում է քննարկվել այն դեպքում, երբ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ակնկալում էին կադրային փոփոխություններ և պատասխանատվության ավելի հստակ դրսևորում»։


Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ