Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է.

Հայաստանի հետընտրական իրականությունը թևակոխել է սկզբունքային մի փուլ, որտեղ հանրային քննարկումների առանցքը ոչ միայն իրավական վեճերն են, այլև քաղաքական դաշտում արժանապատվության ու կեցվածքի սահմանումը։ Այս համատեքստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը։Եթե հետադարձ հայացք գցենք քարոզարշավի մեկնարկին, ապա ԲՀԿ-ի որդեգրած ռազմավարությունը շատերի համար հաճելի անակնկալ էր։ Այն ժամանակ, երբ իշխանական թևը փորձում էր ընտրապայքարը վերածել սպառնալիքների, անձնական վիրավորանքների և ջարդել-բռնելու հռետորաբանության, այս թիմը հանդես եկավ ընդգծված հանդարտությամբ, զսպվածությամբ ու հստակ ծրագրային դրույթներով։

Սա սովորական տակտիկա չէր, այլ գիտակցված քաղաքացիական դիրքորոշում, ինչը թույլ տվեց չտրվել բազմաթիվ սադրանքներին և դիմակայել թիմը քանդելու փորձերին։

Այս տոկունությունն ու որակը էլ ավելի ընդգծվեցին քվեարկությանը հաջորդած իրավական կամայականությունների փուլում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմականորեն խայտառակ նիստի ժամանակ Իվետա Տոնոյանի անկեղծ, գրագետ և հիմնավորված խոսքը շրջադարձային եղավ հանրային ընկալման մեջ։

Հենց այդ ելույթի շնորհիվ հանրությունը տեսավ ու հասկացավ կատարվող ակնհայտ անարդարությունը, ինչն էլ ստեղծեց ԲՀԿ-ին հրապարակային աջակցություն հայտնելու աննախադեպ ալիք։Այսօր արդեն, բացի իշխանական նեղ օղակից, հնարավոր չէ գտնել որևէ անկախ քաղաքական ուժ, իրավաբան, սահմանադրագետ կամ ակտիվ գործիչ, որը չդատապարտի տեղի ունեցողը։Իսկ իրականությունն այն է, որ բոլորի աչքի առաջ օնլայն ռեժիմով իրականացվեց մի հրեշավոր գործընթաց, երբ ԿԸՀ-ն, ըստ էության, «գողացավ» Ազգային ժողով անցած մի ամբողջ խմբակցության մանդատները՝ անտեսելով մոտ վաթսուն հազար քաղաքացու վստահության քվեն։ Սրան հաջորդեց ևս մեկ անտրամաբանական քայլ. ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պատերազմ հայտարարվեց Գագիկ Ծառուկյանի տնտեսական ու բիզնես համակարգերի դեմ, ինչը քաղաքական վրեժխնդրության բացահայտ դրսևորում է։Այս ամենի ֆոնին թիմի առանցքային դեմքերի՝ Իվետա Տոնոյանի, Արման Աբովյանի, Էլինար Վարդանյանի, Սուրեն Սուրենյանցի և մյուսների պարկեշտ, ազնիվ ու գրագետ պայքարը բոլորովին նոր բովանդակություն հաղորդեց ընթացող զարգացումներին։ Սահմանադրական դատարանում Էլինար Վարդանյանի հնչեցրած միտքը, թե սա ոչ թե լոկ կուսակցական հարց է, այլ ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանություն, դարձավ այս պայքարի առանցքը։ Սեփական թիմի հանդեպ կիրառվող ահռելի ճնշումների պայմաններում էմոցիաները խեղդելն ու նման պետականամետ ձևակերպում տալը խոսում է բարձր քաղաքացիական գիտակցության մասին։Այժմ բոլորը սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Թեև ներկայիս իրականության մեջ արդարադատության համակարգից դրական սպասելիքները մեծ չեն, սակայն մի բան արդեն իսկ փաստ է. այս ծանրագույն իրավիճակում Գագիկ Ծառուկյանն իրեն պահեց որպես արժանապատիվ լիդեր, ինչը միայն բարձրացրեց նրա անձնական հեղինակությունը, իսկ թիմի անդամները հանրության աչքերում վերածվեցին անարդարության դեմ մարտնչող և սիրված գործիչների։ ԲՀԿ-ի համար սրանք թեև դժվարագույն, բայց կարևորագույն օրեր են, քանի որ ամուր թիմի, կենսունակ ծրագրի և հաստատակամ առաջնորդի առկայությունը հիմք է ստեղծում հետագա ճիշտ ու հաղթական աշխատանքի համար։



Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ