Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխող կուսակցության վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։


Ըստ մեր տեղեկությունների՝ վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է «դիմափոխվի», և փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչությունում քննարկվել է նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։


Ըստ այդմ՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։


Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։ ՔՊ ներսում հիշեցնում են, որ մինչև կուսակցությանը միանալը Կոնջորյանը եղել է 3 տարբեր քաղաքական ուժերում, իսկ ժամանակին ՔՊ է ընդունվել Ալեն Սիմոնյանի երաշխավորությամբ։


Այժմ, երբ Ալեն Սիմոնյանի ազդեցությունը կուսակցության ներսում զգալիորեն թուլացել է, Կոնջորյանի դիրքերն էլ այլևս նախկինը չեն։ Մեր տեղեկություններով՝ թեև Կոնջորյանը վերջին փուլում աջակցություն չցուցաբերեց Ալեն Սիմոնյանին և նույնիսկ առաջադրվեց ԱԺ նախագահի թեկնածու, այդ քայլը նրան քաղաքական դիվիդենտներ չի բերել։


Ավելին՝ ըստ մեր աղբյուրների, նա մտերիմների շրջանում անկեղծացել է, որ պատրաստվում է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ կարիերայի առաջխաղացման խնդրանքով՝ հիմնավորելով, որ ամենաբարդ ժամանակահատվածում ղեկավարել է խորհրդարանական խմբակցությունը։


Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ ՔՊ վարչության մեր աղբյուրների, կուսակցությունում նույնպես գիտակցում են, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը մինչ օրս չի մոռացվել և շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։ Այդ պատճառով նա ևս այլևս չի դիտարկվում որպես խմբակցության քարտուղարի պաշտոնը պահպանելու կամ այդ ուղղությամբ առաջ շարժվելու թեկնածու։


Այսպիսով՝ կուսակցությունը նախընտրում է իր ներսում բարձր հեղինակություն ունեցողներին առաջ տանել»։

Լրահոս

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին
Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել
Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար
ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»