Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը զուգահեռ աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների ներքին քննարկումների ընթացքում հնչել է տեսակետ, որ ժամանակը սահմանափակ է, և անհրաժեշտ է հասցնել ամբողջությամբ ուսումնասիրել ներկայացված բոլոր նյութերը, քանի որ հուլիսի 4-ին պետք է հրապարակվի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վերջնական որոշումը։Արդեն հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցելու Սահմանադրական դատարանի երկու դատավորներ։ Խոսքը արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։

Մինչ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննող յոթ դատավորները գրեթե օր ու գիշեր ուսումնասիրում են քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները, գործընթացից դուրս մնացած Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը շարունակում են զբաղվել Սահմանադրական դատարանում քննվող այլ գործերով և դիմումների ուսումնասիրությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ ներսում ընդհանուր մթնոլորտը գնահատում են հարաբերականորեն հանգիստ, սակայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի ծավալն ու հանրային նշանակությունը դատավորներից պահանջում են առավելագույն կենտրոնացում։Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով հարուցված գործերը միավորվել են մեկ վարույթում և քննվելու են նույն դատական նիստում՝ հունիսի 26-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։Գործով հիմնական պատասխանող է ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանող կողմերի կարգավիճակով դատարանի առջև հանդես կգան նաև դատախազության, Ներքին գործերի նախարարության և Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։Ըստ օրենքի՝ Բարձր դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։ Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կամ անվավեր ճանաչել այն։ Վերջին դեպքում դատարանը կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ, անվավեր ճանաչելով դրանք, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։Սահմանադրական դատարանի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը տեղի է ունենալու յոթ դատավորի մասնակցությամբ, և հենց այդ կազմն էլ կայացնելու է վերջնական որոշումը, որը հրապարակվելու է հուլիսի 4-ին»։


Լրահոս

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը
6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից»

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել