ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ նախատեսում է աշխատանքային այց կատարել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ, հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Ռուբիոն հաջորդ շաբաթ նախատեսում է ուղևորություն կատարել Մերձավոր Արևելք. երկու աղբյուրների համաձայն՝ երթուղին ներկայումս ներառում է Քուվեյթը, ԱՄԷ-ն և Բահրեյնը», - գրել է Ռավիդը X-ում։








