Հունիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխարհի մեծագույն առաջնորդներն են։
Axios-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե որ երկու առաջնորդներին է նա համարում մեծագույնը և արդյոք Սի Ծինփինը նրանցից մեկն է, Թրամփը պատասխանել է. «Այո։ Առաջնորդության առումով դա ճիշտ է»։
Մյուս առաջնորդի մասին խոսելով՝ ամերիկացի նախագահը առանձնացրել է Մոդիին՝ նշելով, որ նա «շատ լավն է»։ Թրամփը նաև ընդգծել է, որ Մոդին «մեծ առաջնորդ» է, և որ ԱՄՆ-ը ներկայումս «մեծ բիզնես» է անում Հնդկաստանի հետ։








