Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է. 

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանակա:Բայց եղավ այն, ինչը, ըստ Քոչարյանի գրասենյակի բնութագրման, «սպասելի էր այս մանր իշխանություններից». իշխանությունները պարզապես արգելեցին Ռոբերտ Քոչարյանի ելքը: Առանց որևէ օրինական հիմքի: Պարզապես մեկ մարդու քմահաճույքով:Բայց հարցն այս խայտառակ միջադեպը չէ միայն: Առավել ևս, որ մինչ այս կամայականորեն արգելափակվել էր Գագիկ Ծառուկյանի ելքը, Նարեկ Կարապետյանի ելքը, շատ ավելի վաղ՝ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը:Տվյալ դեպքում հատկանշական է այլ բան:

Այն, որ սահմանապահ ծառայության հսկող տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արագորեն հայտնվեց իշխանական քարոզչամիջոցներում ու սկսեց ինտենսիվ շրջանառվել: Բաց թողնենք անգամ այն, թե ինչ ձևակերպումներով ու պիտակումներով ուղեկցվեց այդ վայրագ թիրախավորումը, թեպետ դա էլ է կարևոր: Այս պարագայում առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են այդ ծառայողական տեսագրության կադրերը հայտնվել իշխանական քարոզչամիջոցում (պարզվեց՝ հարցումներ են ուղարկվել ԱԱԾ, թեպետ ակնկալելի է «լղոզված» պատասխանը): Պարզ է, չէ՞, որ առանց ԱԱԾ-ի «ամենավերին» թույլտվության կամ համաձայնության դրանք չէին կարող տրամադրվել որևէ լրատվամիջոցի:Ավելին, դեռ մի կողմ թողնենք նաև մարդու իրավունքների, անձնական կյանքի իրավունքի հետ կապված տեղին հարցերը: Այն, որ Փաշինյանի ու նրա խմբի ներկայացուցիչների համար դրանք դատարկ հասկացություններ են, ի սկզբանե էլ պարզ էր: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում ու ըստ էության ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր պետական կառույցները, բոլոր պետական մարմիններն ու դրանց ղեկավարները հատեն հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»:

Այսինքն, որպեսզի միայն ինքը չլինի մեղավոր ու պատասխանատու, ձևավորում է «շղթայական արատի» իր շրջանակը: Փաշինյանի նպատակներից մեկը պարզից էլ պարզ է. այդպիսով նրանք բոլորը հայտնվում են իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ:Դրա հետևանքը լինում է այն, որ բոլոր այդ ինստիտուտները բովանդակային առումով կազմալուծվում են, հիմնովին վարկաբեկվում են, իսկ ֆունկցիոնալ առումով վերածվում են բացառապես 1 անձնավորության կամակատարի:


Լրահոս

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար