ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում հայտարարել է, որ ամերիկյան ուժերը, Վենեսուելայի հետ համակարգված, սպանել են Նինյո Գերերոյին՝ վենեսուելական «Տրենա դե Արագուա» հանցավոր խմբավորման ղեկավարին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ հարավային հրամանատարությունը, իր հրահանգով, հարվածը իրականացրել է Կարակասի հետ համակարգված։ 2024 թվականին Թրամփը խմբավորումը որակել է որպես երկրի գլխավոր թշնամի և խոստացել է արտաքսել դրա բոլոր անդամներին։
«Տրենա դե Արագուա» խմբավորումը Վենեսուելայում ի հայտ է եկել մոտ 15 տարի առաջ։ ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները այն համարում են մի շարք երկրների՝ Պերուի, Չիլիի, Կոլումբիայի, ինչպես նաև Բրազիլիայի, Էկվադորի, Բոլիվիայի և Կոստա Ռիկայի ազգային անվտանգության սպառնալիք։
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խմբավորման բջիջները գործում են Միացյալ Նահանգների 16 խոշորագույն նահանգներում։








