Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում

Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան՝ «Քաղպայմանագրին» զրկելով մանդատների 3/5-ից, այսինքն` սահմանադրական մեծամասնությունից, ինչը հնարավորություն է տալիս ընդդիմությանը՝ մասնակցելու սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին, եւ ՔՊ-ն, ըստ էության, «կաղ բադիկի» իշխանություն է հիշեցնելու:

Բայց նույնիսկ լեգիտիմության նվազ մակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին՝ թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձեւավորվել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ բարիկադներ են կազմվել, եւ իրար դեմ պայքարում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Բնականաբար, ամենաթեժ մարտերը մղվում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար` ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։Օրեր առաջ գրել էինք, որ մի խումբ ՔՊ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար, Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանին:

Դրանք այն մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել՝ նրանից ազատվելու համար, սակայն երեկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները մեզ վստահեցնում էին, որ ԱԺ նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա, չնայած ՔՊ ընտրացուցակում ընդամենը 14-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ Կոնջորյանը 11-րդն էր: Ալեն Սիմոնյանն անձամբ է նման հավաստիացումներ տվել իր կողմնակիցներին՝ ասելով, որ ինքը վաստակել է երկրորդ ժամկետը պաշտոնավարելու իրավունքը։Ալեն Սիմոնյանի տարբերակն առաջ հրողների փաստարկն այն է, որ ծանր քարոզարշավի առաջին իսկ րոպեներից նա եղել է ՔՊ խրամատում, իր վրա է վերցրել ամենավտանգավոր հարվածները, ի տարբերություն մյուս հավակնորդների, որոնք իրենց վարկանիշն ավելի են կարեւորել եւ ՔՊ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանել են ըստ նպատակահարմարության։ Խոսքը նախեւառաջ Հայկ Կոնջորյանի մասին է, ինչպես նաեւ՝ Լիլիթ Մակունցի, որին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն թիմում դիմադրում են դրան՝ նշելով, որ ծանր խորհրդարան է ձեւավորվել, եւ Մակունցի պես նուրբ ու փխրուն էակը չի կարող դրան դիմանալ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ոչ պակաս հարձակումներ է գործել ընդդիմության վրա, իսկ այս թիմի համար դա առաջնային է համարվում:Խորհրդարանի խոսնակի պաշտոնի հավակնորդներից է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա էլ պակաս չի «քլնգել» ընդդիմությանը եւ ատելության խոսք տարածել, ուստի միանգամայն արժանի է այս պաշտոնին: Սակայն նրա անհավասարակշիռ եւ հախուռն խառնվածքը անգամ թիմակիցներն են խնդրահարույց համարում:

Ասում են՝ Ռուբինյանը լեզու չի գտնում նույնիսկ թիմի ներսում, ուր մնաց թե կարողանա ընդդիմադիրներին կառավարել։ Բացի այդ՝ նա, իր կուսակիցների բնորոշմամբ, թիմում ամենաանպարտաճանաչ մարդկանցից է, իսկ նման մեծ հիմնարկի կառավարչի համար պարտաճանաչությունը կարեւոր հատկանիշ է։ Եվ ամենակարեւորը` նոր ձեւավորվելիք ֆրակցիայում Ալեն Սիմոնյանը նոր աջակիցներ ունի, որոնք որոշել են հարցի քննարկման ժամանակ պնդել նրա թեկնածությունը: ԱԺ նախագահին նախ իրենք են ընտրելու՝ ՔՊ-ի ներկուսակցական քննարկման ժամանակ, ապա՝ նաեւ խորհրդարանում։ Ալեն Սիմոնյանը վերջին ամիսներին հատկապես կարողացել է նվաճել ՔՊ տիկնանց սրտերը, պարբերաբար նրանց ռեստորան է հրավիրում, գործուղումների տանում, ինչի շնորհիվ էլ նրանց համակրանքն է վայելում։

Առհասարակ, այս զանգվածն ուրույն չափանիշներ ունի` պաշտոնյաներին ընտրելիս: ՔՊ մեր աղբյուրներն այդուհանդերձ վստահեցրին, որ հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել, Նիկոլ Փաշինյանի կարծիքը դեռ հայտնի չէ, իսկ ՔՊ-ում որոշում կայացնողը մեկ մարդ է, եւ այդ մարդը Փաշինյանն է: Եթե զգան, որ նա դեմ է Ալեն Սիմոնյանի թեկնածությանը, րոպեների ընթացքում իրավիճակ կփոխվի: Առհասարակ` դատելով տարբեր ցուցանիշներից, ԱԺ ՔՊ նոր խմբակցությունը «ուսապարկացման» տեսակետից ավելի վատն է լինելու, քան նախորդ խորհրդարանինը։


Լրահոս

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար