Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․ՈՒ.-ն շուրջ 4 տարի առաջ Ա․ Հ.-ին և երկու եղբայրներին ունեցած 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքի վերադարձման հարցը լուծելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, Ալավերդի քաղաքի բնակիչ Արմեն Կիլինկարովի մտերիմ Ա․ Ա․-ին:

Տ․ՈՒ.-ն, տեսնելով, որ Ա․ Ա.-ի կողմից վեճին լուծում չի տրվում, 2025 ապրիլի 3-ին նույն հարցով Ա․ Փ․-ի միջոցով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Կիլինկարովին, որը անօրինական օգուտ՝ 1 մլն 300 հզր ՀՀ դրամ գումար ստանալու դիմաց իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծել է նրանց միջև եղած մասնավոր վեճը:

Բացի այդ՝ Տ․ՈՒ․-ն 2025 թվականի ապրիլի 25-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Կիլինկարովի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա․ Փ․-ի միջոցով դիմել է Արմեն Կիլինկարովին իր և իր ազգական Ա․ Ա․-ի հետ ունեցած ֆինանսական խնդիրների և այդ կապակցությամբ վերջինիս կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքի կապակցությամբ առաջացած վեճն իր օգտին լուծելու խնդրանքով:

Մասնավոր վեճը Տ․ ՈՒ․-ի օգտին լուծելու նպատակով Արմեն Կիլինկարովն Ա. Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է:

Տ․ ՈՒ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) (2 դրվագ), Ա․ Փ․-ի և Ա․ Ա․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), իսկ Արմեն Կիլինկարովի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը):

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Կիլինկարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Տ․ ՈՒ.-ի, Ա․ Ա․-ի և Ա․ Փ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված

Լրացուցիչ նորություններ

...

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է

Սպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսում

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանը

Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը