El Chiringuito-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» խիստ կոշտացրել է դիրքորոշումը թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում:
««Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Վինիսիուսի հետ միայն այն դեպքում, եթե նա նվազեցնի իր պահանջները: Եթե նա չհամաձայնվի զիջումների գնալ, ապա կհեռանա ակումբից»,- նշել է աղբյուրը:
Ավարտված մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը մադրիդյան թիմի կազմում անցկացրած 53 հանդիպումներում դարձել է 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Վինիսիուսի գործող պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո:








