Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞վ է Փաշինյանի համար քվե ապահովելու Մալաթիա-Սեբաստիայում

ՀՀ ԱԺ ընտրություններին մնացել են հաշված օրեր, իսկ փողոցում շարունակվող քարոզարշավն, ի դեմս քաղաքական գործիչների, եռում է։ Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, մարդկանց սպառնում է «կզզացնելով» և քրեական հետապնդումներով ։


Իսկ ահա օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավին կիսադառը հումորով բնակիչներին դիմեց․ «Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը։ Հիմա ի՞նչ անենք՝ քոչե՞նք էստեղից, թե՞ «քոչացնենք» ինչ-որ մեկին»,- ասել է նա։


Քոչարյանը կոնֆլիկտածին համայնք է կոչել Մալաթիա-Սեբաստիան՝ այստեղի վառ կերպարների՝ քաղաքական ակտիվ ջանքերի համար։ Euromedia24-ին հասած տվյալներով Քոչարյանի դեմ, Տաշիր գրուպի սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ակտիվ կպայքարեն այս համայնքում Սամվել Կարապետյանին և իր զավակներին կնքահայր դարձած Սամվել Ալեքսանյանն։ Այո՛, նա կաշխատի ՔՊ-ի համար՝ հանուն Փաշինյանի վերընտրության համար։


Չմոռանանք՝ նրա մեքենան լրագրողները ֆիքսել էին ապրիլի վերջին Երևան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ադրբեջանցի և հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանի կրճատած Հայստանի քարտեզի համար, ըստ մեր աղբյուրների՝ ագրեսիվ պայքար են մղում նույն բնակավայրում թաղային հեղինակություն համարվող երկրապահ «Լեդի Հակոբը»՝ ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը եղել է ՀԱԿ անդամ ու տրամաբանությունը հուշում էր, որ այս անգամ էլ պիտի աշխատեր ՀԱԿ-ի և Լեւոն Զուրաբյանի օգտին, բայց․․․։


Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրական պրոցեսները քպ-ի համար կազմակերպում է Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչիկ Հակոբյանը։ Չմոռանանք՝ 2008 թ.-ի մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ և դրան նախընթաց պայքարի օրերին Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ ակտիվ պայքարող գործիչներից մեկն էր Լեդի Հակոբը՝ որպես ՀԱԿ ակտիվ ադամ՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքական կարիերայի ավարտը դարձավ հենց մարտի 1-ը՝ որպես քաղաքական ակտ։


Հիշեցնենք նաև, որ գործարար միջավայրում որպես նոր ծագած աստղ՝ Սամվել Ալեքսանյանին սկզբնական շրջանում հովանավորում էր Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը։ Նրանք ժամանակին շատ մտերիմ էին, այսօր էլ, փատորեն, այս նույն անձանց համախմբում է նախկինների դեմ պայքարը կամ, ավելի ստույգ, Փաշինյանին ամեն գնով 3-րդ անգամ վարչապետ դարձնելու մղումը։

Լրահոս

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»
Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները
Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Հռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համար
Էստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվը
Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը
Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց
Գերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին
Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա
Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը
Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի
284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը Ուկրաինա
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել
Աշխարհ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին

Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը

Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի

Աշխարհ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ

Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին

Ավտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում

«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան

Բաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասին

Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները

Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ

Վարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվեն

Շաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջում

Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համար

Թանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջ

«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան

Արցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու

COP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերը

Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան