Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում


«Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում»,- նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։

Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։Ավանսեովը գրում է..

«Առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։

Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։

Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը»։

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Լրահոս

Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված
Տավուշի մարզի Զորական բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ինձանից ոչինչ չհարցնեք. Մենչի դուստրն ամուսնալուծվել է
Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա
«Իմ շողքի հետ բանավիճելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք ունեք»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Կարևոր
ԱԺ նիստում քննարկվում է կրթության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
«Օշ Գրուպ»–ի՝ «ոչ ալկnհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
24 ժամ ջուր չի լինելու
ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից բռնшգանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 մլն դրամ. դատախազություն
Ջրալցված նկուղներ, կոտրված ծառեր, թեքված էլեկտրասյուներ. ինչ վիճակ է Գյումրիում
Թրամփ․ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի համաձայնագիրը միավորում է Մերձավոր Արևելքը
Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով
Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները
Բրիտանիայում անտառային հրդեհների վերաբերյալ արտակարգ նախազգուշացումը վտանգի տակ է դրել ընտանեկան բռնության զոհերին
ՈՒՂԻՂ. ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ
Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք
Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին
Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Աբրահամյան․ «Խաղաղության խաչմերուկը» մոռացության է տրվել, մինչ Ալիևը խոսում է Նախիջևանի նոր կարգավիճակի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)

Հին նկարիչները արյուն էին ավելացնում ներկին. հայտնաբերվել է Հուաշանի նկարների դիմացկունության հնարավոր բացատրությունը

Վիեննայում ֆուտբոլային դաշտի տակ հայտնաբերել են հռոմեական դարաշրջանի ընդհանուր գերեզման՝ 129 տղամարդու մնացորդներով

Արմեն Այվազյանը՝ իր գրքի մասին․ «Թույլ դաշնակիցները հաճախ իրենց գլխի ճարն իրենք պետք է տեսնեն»․ 300 տարվա պատմությունը կրկնվում է

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ

Ո՛չ ուսուցչի փոխարեն. բացահայտվել է ռոբոտների իդեալական դերը դպրոցում

Գիտնականները երգեցիկ թռչունների մոտ հայտնաբերել են մարդկային լեզվի առանցքային հատկանիշներից մեկը

Երկրի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում մագնիսական փոթորիկ է սպասվում

Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում

241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողները

Գիտնականները պարզել են, թե ինչպես են գորիլաները մեծ մկաններ կառուցում առանց միս ուտելու

Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»

Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը

Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ