Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու, թե ինչ գույք, եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ՔՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ գնման եղանակով, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։

Նախարարը հայտարարագրել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։

Դրանցից մեկը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նվիրատվությամբ՝ 2023 թվականի փետրվարի 3-ին։Տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսեր՝ 11 միլիոն 998 հազար 5 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամի հանձնված և վերադարձված փոխառություն «Ադրեսս» ՍՊԸ-ին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում առկա են եղել 9 հազար 955 դրամ, 22 հազար 503 դրամ, 2 միլիոն 142 հազար 410 դրամ, 34 հազար 35 դրամ և 1 միլիոն 25 հազար 867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 միլիոն 900 հազար դրամ և 5300 ԱՄՆ դոլար։2025 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202 հազար 134 դրամ։

Այդ գումարից 760 հազար 872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26 միլիոն 690 հազար 752 դրամը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա նաև հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ այլ եկամուտ՝ Պետրոս Մկրյանից։ Մյուս եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բանկային փոխառություններից։Նախարարի վարկային պարտավորությունները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 37 միլիոն 229 հազար 339 դրամ, որից 31 միլիոն 279 հազար 125 դրամը՝ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 միլիոն 336 հազար 474 դրամ։Հայտարարագրում, որպես 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս, նշվել է 11 միլիոն 998 հազար 5 դրամ։Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին, երբ Սրբուհի Գալյանը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել էր 3 անշարժ գույք՝ Դիլիջանում գտնվող հողամաս և անհատական բնակելի տուն, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։

2021 թվականի հայտարարագրով նա «Ադդրես» ՍՊԸ-ին տրամադրել էր 39 միլիոն 160 հազար 520 դրամի փոխառություն։

Նրա բանկային հաշիվներում եղել է 486 հազար 755 դրամ և 167 հազար 769 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ և 3000 ԱՄՆ դոլար։2021 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 16 միլիոն 656 հազար 572 դրամ։ Այդ տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունները կազմել են 35 միլիոն 565 հազար 518 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 4 միլիոն 785 հազար 302 դրամ։Սրբուհի Գալյանի աշխատանքային ուղին սկսվել է 2014-2015 թվականներին՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, որտեղ աշխատել է իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան։ 2015-2018 թվականներին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնում, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։2018-2019 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտից հուլիս ամիսներին՝ նույն կառույցի իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-2024 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Սրբուհի Գալյանը գիտական 4 հոդվածների հեղինակ է և մեկ ուսումնական ձեռնարկի համահեղինակ։ Բացի պետական ծառայությունից, նա երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ։ 2015 թվականից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, 2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում։ 2019-2020 թվականներին դասավանդել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում, իսկ 2020-2021 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը
Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ)
Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել
Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն
Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին
Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը
Վրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օր
Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին
Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը
Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն