Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ 19 քաղաքական ուժ մասնակցելու է հունիսի 7-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններին՝ հանրությանը առաջարկելով իրենց գաղափարներն ու քաղաքական ծրագրերը։ArmLur.am-ը ներկայացնում է, թե այսօր որ ուժը որտեղից և ինչպես է մեկնարկելու իր քարոզարշավը։«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսելու է Հանրապետության հարավից՝ Սյունիքի մարզից։«Ուժեղ Հայաստան»-ն իր քարոզարշավն սկսելու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ Նարեկ Կարապետյանի ասուլիսով։«Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է համայն հայության հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից։ «Միասնության թևեր»-ն սկսում է իր քարոզարշավը Իջևանի Գոշավանք վանական համալիրից։ՀԱԿ-ից ArmLur.am-ին տեղեկացրեցին, որ, ըստ էության, արդեն սկսված է քարոզարշավը։
«ՀԱԿ-ը մայիսի 7-ին, ավելի քան երկու ժամ քննարկումից հետո, ընդունել և ապա ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Մայիսի 9-ին ՀԱԿ-ի անդամներն այցելելու են «Հաղթանակ»-ի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակները կերտած հերոսների հիշատակին»,- փոխանցեցին մեզ ՀԱԿ-ից։«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ն իր քարոզարշավը մեկնարկելու է Աշտարակ խոշորացված համայնքից։«Հանրապետություն»-ը նախ այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյան թատրոնում հանդիպում է ունենալու Կենտրոնի բնակիչների հետ և ծաղիկներ է խոնարհելու Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպար գյուղից։«Բոլորին դեմ եմ»-ից մեզ տեղեկացրեցին, որ առայժմ հայտնի չէ, թե որ քաղաքից կամ մարզից են սկսելու։ «Այս ընթացքում մեր երիտասարդներն աշխատել են մարզերում, բայց դեռ որոշում չունենք։ Ամեն դեպքում մտածում ենք ոչ ստանդարտ ձևով սկսել»,- փոխանցեցին «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժից։ԱԺԲ-ն իր քարոզարշավի մեկնարկը տալու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ հանդես գալով մամուլի ասուլիսով։

ԴՕԿ-ն իր քարոզարշավն սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և կարևորելով մայիսյան Եռատոնի գաղափարը։«Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, կարևորելով Շուշիի ազատագրման խորհուրդը, այսօր՝ մայիսի 8-ին, այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավն սկսելու է հայրաքաղաք Գյումրիից։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»