Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել


Հրապարակ օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն անսպասելի եւ դրամատիկ ընթացք ստացավ, այն տեւեց բառացիորեն մի քանի րոպե եւ կարող էր դառնալ ՔՊ-ի, Փաշինյանի ու ՔՊ-ական իշխանության փառաբանման ցերեկույթ, եթե վերջինս հավես ունենար ու ընթացք տար քանիցս բեմականացված սցենարին։Ընդդիմադիրները, վերջին մի քանի նիստերի պես, բոյկոտել էին հարցուպատասխանը, նրանք, մեր տեղեկություններով, չեն պատրաստվում մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները ներկայանալ այս ձեւաչափով ԱԺ նիստերին, որպեսզի հնարավորություն չտան «կռուտիտի» ու դեմագոգիայի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանին ինքնադրսեւորվել ԱԺ ամբիոնից եւ անվճար փիառի առիթ ստեղծել, ուստի ՔՊ-ն կրկին մեն մենակ է մնացել։

Կարող էին, իհարկե, նախապես գրված հարցեր տալ, իրար դիֆերամբներ ձոնել, ստախոսությամբ զբաղվել, որոնց հակադարձող չէր լինի, սակայն պարզվեց, որ մեկ դերասանի թատրոնից այստեղ էլ են հոգնել։
Նիստը սկսվելուն պես հայտարարվեց պատգամավորների գրանցում, սակայն կառավարությանը հարց տալու համար գրանցվեց ընդամենը երեք ՔՊ-ական պատգամավոր, ընդ որում՝ նրանցից երկուսը նախապես հայտարարեցին, որ հանում են իրենց հարցը, մնաց միայն Հռիփսիմե Գրիգորյանը, որի ամուսինն ԱԳՆ գլխավոր քարտուղարն է, ինքն էլ՝ Արարատ Միրզոյանի անթաքույց եւ մոլի ֆանատը։Բայց պարզվեց՝ տիկինն էլ հարց չուներ, ընդամենը գրանցվել էր Փաշինյանին եւ իրենց՝ բոլորին, շնորհակալություն հայտնելու ու իբրեւ թե փոխանցելու հատկապես գյումրեցիների շնորհակալությունները՝ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցելության եւ համերգի առիթով։Հռիփսիմե Գրիգորյանը հիշատակեց Հայաստանում անցած օրերին անցկացված ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Գյումրու միջոցառումը:

Նա սրտաճմլիկ, հուզված ձայնով` ասմունքի երեկոյի մասնակցի առոգանությամբ արտասանեց. «Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Հայաստանում իսկապես մեծամասշտաբ, աննախադեպ էս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպման առթիվ։Մարդիկ մեզ ասում էին, որ իրենք խնդրում էին մեզ փոխանցել մեր բոլոր պաշտոնյաներին, պարոն վարչապետ, Ձեզ, մեր բոլոր, բոլոր գործընկերներին, իրենց հպարտությունը դժվար է բառերով փոխանցել, ուղղակի պետք է տեսնել էդ մարդկանց դեմքերը, զգալ իրենց տրամադրությունը, զգալ էն երջանկությունը, ուրախությունը, որ երեկ տիրում էր Գյումրիում, ոչ մի բան, ոչ մի եղանակային պայմաններ, ոչինչ չէր կարող դա փոխել։ Ես, իմ գործընկերներն ուղղակի զգացել ենք, որ զգացողությունները երկար կմնան մեզ հետ։ Ես վստահ եմ, որ ով որ երեկ էնտեղ է եղել ու անգամ թեկուզ էկրաններով հետեւել է, ունի զգացողություններ։ Մի խոսքով, շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով որ էստեղ ունի իր ներդրումը։ Շնորհակալ եմ»։Լալահառաչ ձայնով, մի շնչով արտաբերեց ՔՊ-ական տիկինը, Ալեն Սիմոնյանն էլ փորձեց մանկապատանեկան հանդեսի մթնոլորտը ցրել եւ հետաքրքրվեց` իսկ հարց ունի՞ պատգամավորը, բայց ստացավ բացասական պատասխան եւ հայտարարեց նիստի ավարտի մասին։

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն է խորհրդարան գալուց առաջ ՔՊ խմբակցության ղեկավարներին հրահանգել, որ հարցեր չտան: Թե ինչու, մեզ մանրամասներ չհայտնեցին, սակայն մեր աղբյուրներն իրենց վարկածները ներկայացրին, որ նախ` վարչապետը հոգնած է, մի քանի օր անքուն գիշերներ է անցկացրել եվրոպացի հյուրերի հետ, ուստի հավես չուներ մի երկու ժամ էլ անիմաստ ջուր ծեծել։ Դրանից բացի, ըստ մեր աղբյուրի, արդեն անգամ իրենց հետաքրքիր չէ մեկ դերասանով, առանց ընդդիմության բեմականացված հարցուպատասխանը:Իսկ երեկվա հարցուպատասխանի ժամանակ, անկասկած, ստիպված էին լինելու շարունակել հակառուսական շքերթը, որն իրականացրին Հայաստան ժամանած եվրոպացիները` Հայաստանը դարձնելով Եվրոպա-Ռուսաստան հակամարտության թատերաբեմ:

Եվ քանի որ Ռուսաստանից շատ սուր են այս գագաթնաժողովի եւ հատկապես Զելենսկու ելույթի արձագանքները, ուստի համարել են, որ դոզան կարող է շատ լինել, եւ Ռուսաստանը կարող է դա այլեւս չհանդուրժել, այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է առժամանակ չխոսել, թողնել, որ իրավիճակը հանդարտվի։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»