Հարավային Կորեայի «Յոնհապ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սեուլի Ջոգյեսա բուդդայական տաճարում տեղի է ունեցել մարդանման ռոբոտի ձեռնադրության արարողություն։ Միջոցառումը տեղի է ունեցել Ջոգյեսա միաբանության գլխավոր տաճարի տարածքում՝ Բուդդայի ծննդյան տոնակատարություններից առաջ։
Արարողությունից հետո 130 սանտիմետր հասակով ռոբոտին անվանել են Գաբի, որը թարգմանաբար նշանակում է «կարեկցանք»։ Նա կրում է ավանդական վանական զգեստներ, և ծիսակատարության ժամանակ երդվել է պահպանել կրոնական պատվիրանները, այդ թվում՝ չվնասել և էներգիան խնայողաբար օգտագործել։
Չոգյե միաբանությունը նշել է, որ նախաձեռնությունը խորհրդանշում է տեխնոլոգիայի և ավանդույթի համակեցությունը։








