Իրանի իշխանությունները պատրաստ են «արդար համաձայնության» հասնել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», - նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։
Արաղչին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված պատերազմը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, և Իրանը ամեն ջանք կգործադրի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար ամերիկյան կողմի հետ բանակցություններում։ Իրանի արտգործնախարարը բարձր է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային ասպարեզում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը։
Արաղչիի խոսքով՝ Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև համագործակցությունը կզարգանա ստեղծված իրավիճակում։








