Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոններն ապաստան հայցողների համար. CNN

Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։ Դրա մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Նոր կանոնը, որը շարադրված է բոլոր դեսպանատներին և հյուպատոսարաններին ուղարկված դիվանագիտական հեռագրում, ուժի մեջ է մտնում ներգաղթի քաղաքականության արմատական փոփոխությունների պայմաններում։

Վարչակազմն արդեն իսկ խստացրել է ուսանողական վիզա ստանալու համար դիմողների ստուգումները և ժամանակավորապես կասեցրել է ներգաղթային դիմումների վերաբերյալ որոշումների ընդունումը՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են անվտանգության ստուգման նոր ուղեցույցներին։

Այդ կանոնը տարածվում է ոչ ներգաղթային վիզաների բոլոր դիմողների, ներառյալ՝ զբոսաշրջիկների, ուսանողների, ժամանակավոր աշխատողների վրա։ Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ-ը կասեցրել էր ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրների համար։

«Հյուպատոսական աշխատողները պետք է կանխեն ներգաղթային համակարգի չարաշահումները այն դիմողների կողմից, որոնք խեղաթյուրում են իրենց ուղևորության նպատակը, ներառյալ նրանց, ովքեր փորձում են ոչ ներգաղթային վիզա ստանալ՝ ԱՄՆ ժամանելուն պես ապաստան հայցելու նպատակով»,- ասված է CNN-ի ձեռքի տակ հայտնված հուշաթերթիկում։

Պետքարտուղարության հրահանգը հյուպատոսական աշխատողներին պարտադրում է դիմողներին երկու հստակ հարց տալ. «Արդյո՞ք Ձեր քաղաքացիության կամ վերջին մշտական բնակության երկրում ենթարկվել եք վնասի կամ դաժան վերաբերմունքի»։ «Արդյո՞ք մտավախություն ունեք, որ Ձեր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադառնալիս կենթարկվեք վնասի կամ դաժան վերաբերմունքի»։

«Դիմողը պետք է բանավոր պատասխանի «ոչ» երկու հարցերին էլ, որպեսզի հյուպատոսական ծառայողը շարունակի վիզայի տրամադրման գործընթացը»,- ասված է հուշաթերթիկում։

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հյուպատոսական աշխատողները «ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության առաջին գիծն են» և օգտագործում են բոլոր հասանելի գործիքները՝ պարզելու համար՝ արդյոք յուրաքանչյուր դիմող համապատասխանո՞ւմ է ԱՄՆ օրենսդրության պահանջներին։

Հիշեցնենք, որ ապաստան ստանալու համար անձը պետք է ֆիզիկապես գտնվի ԱՄՆ տարածքում և թաքնվի իր հայրենի երկրում քաղաքական, ռասայական կամ կրոնական հետապնդումներից։

Լրահոս

Ջրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել
Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները
Վահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ
Վարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ)
65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ)
Այսօր դերասանուհի Աիդա Կարապետյանի հարսանիքն է (տեսանյութ)
Օգոստոսի կեսին ձեզ հաջողություն է սպասվում. 3 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կզգան հարստության և փողի առատության աճ
«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան
Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է
Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ
Կարևոր
ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով
Արտակարգ իրավիճակ Սևանում. Մանրամասներ
Կիևում քննարկվել է Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ակտիվացումը
Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը
Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian
Մի շարք պաշտոնների համար այլևս չի գործի 65 տարեկանի սահմանափակումը
Երևանում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի
Բնակարանների գները նոր ռեկորդներ են գրանցում․ 1 քմ-ն որքան է արժե վարչական շրջաններում
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Լրացուցիչ նորություններ

...

Վահան Կոստանյանը կարճ զրույց է ունեցել Զելենսկիի հետ

Ֆրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքը

Պուտինը դեռ պատրաստ չէ նոր մոբիլիզացիա հայտարարել. The Guardian

Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ

EFE. Մարոկկոն կանխել է հարյուրավոր միգրանտների փորձը՝ հասնել Սեուտա

NYT. Եվրոպան աշխատում է Ուկրաինայի հարցով բանակցությունների այլընտրանքային ձևաչափի վրա

Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից

Թրամփը հայտարարել է, որ ոստիկանի սպանությունը պետք է պատժվի մահապատժով

Մասկի հայրը կանխատեսել է Tesla-ի արժեքը Optimus ռոբոտների թողարկումից հետո

Թրամփը առաջարկել է Քամալա Հարիսին վերստին առաջադրել որպես նախագահի թեկնածու

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ

Արաղչի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել

ՄԱԿ-ը արձագանքել է Հորմուզը Միացյալ Նահանգների մաս հռչակելու Թրամփի հայտարարությանը

Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար

Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է Սև ծովի կայունությամբ. Լավրով

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունների շարունակման մասին

Jerusalem Post․ Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային վերականգնման արագությամբ