Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր: Հպարտանում են: Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով: Լավ, ընդունենք՝ լեփ-լեցուն էր: Ասենք՝ մի 30 հազար մարդ կար: Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն: Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն: Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ: Որևէ անվճար համերգ դեռ ոչինչ չի նշանակում:


Դա ո՛չ նշանակում է, որ հրապարակ եկածները Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, ո՛չ էլ նշանակում է, թե չեն ընտրելու: Էլեկտորատը պետք է փնտրել այլ տեղ՝ Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերում, քաղաքներում, գյուղերում: Բայց ոչ համերգային հարթակներում կամ պարահրապարակներում: Ցանկացած ուժ (ուժեր), որ ցանկանում է ընտրություններում հաջողության հասնել, պետք է ստանա (ստանան) 600 հազարից 800 հազար ձայն:


Եթե նույնիսկ ընդունենք, որ հրապարակում բոլոր 30 հազարն էլ Նիկոլ Փաշինյանի ընտրող են (չնայած, ինչպես նշեցինք, դա անհնար է), միևնույնն է, ընտրություններին մասնակցելու է մոտ 1,4-1,5 մլն մարդ: Իհարկե, մյուս կողմից՝ նաև մեծ սխալ կլինի, եթե ընդդիմադիրները սկսեն մտածել, թե անկյալ վարկանիշով իշխանությունն էլեկտորատ չունի:


Չի՛ լինում այդպես: Խնդիրն այն է, թե որքան ունի: Ու ընդդիմության հիմնական աշխատանքային ուղղությունն այն պետք է լինի, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին, որ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժի գործող իշխանությանն ու նախապատվությունը տա հիմնական ընդդիմադիր ուժերից մեկնումեկին: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, թե ում կազմակերպած համերգին քանի հոգի եկավ: Համերգ է, նայում ու լսում են, էլի...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ուժի կիրառումը պետք է արդարացված լինի. Փաշինյանը՝ գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն
Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա
Իսպանիայի վարչապետը եռօրյա ազգային սուգ է հայտարարել գնացքի վթարի հետևանքով զոհվածների հիշատակին
Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է

«Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով

«Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները

Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ

Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ

«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News

Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. Բագրատունի

Ռանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորը

Արցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձ

Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն