Միացյալ Նահանգները շուտով կարձագանքի Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հարձակմանը, The New York Post-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Շուտով ամեն ինչ կտեսնեք», - ասել է նա՝ պատասխանելով Հայֆայի վրա հարվածների վերաբերյալ իր արձագանքի մասին հարցին։
Ավելի վաղ իրանական NourNews լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարձակվել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա։








