Qualcomm Technology ընկերության ավագ փոխնախագահ Ցյան Կունի խոսքով՝ 2026-ը վճռորոշ կլինի մոբայլ կապի վեցերորդ սերնդի (6G) ստանդարտավորման համար։ Նա ընդգծել է, որ արհեստական ինտելեկտը անցնում է գիտական հետազոտություններից դեպի արդյունաբերությունների և արտադրության խորքային փոխակերպում, ստեղծելով նոր հնարավորություններ:
Ցյան Կունը նշել է, որ արհեստական ինտելեկտը «նորովի կառուցում է մարդու և մեքենայի ինտերֆեյսը» և բարելավում օգտագործողի փորձը: Նրա խոսքով՝ 2026-ը կդառնա խելացի համակարգերի արագ զարգացման տարի, իսկ 6G-ն ստանդարտավորվելու է այս տարվա ընթացքում:
Qualcomm Technology-ն արդեն համաձայնություն է ձեռք բերել աշխարհի 60 գործընկերների հետ (մեկ երրորդը՝ չինական արտադրողներ) և հաստատել է 6G կոմերցիոն համակարգերի աստիճանական ներդրման ծրագիր 2029 թվականից: Ըստ նրա՝ 6G-ի արագ զարգացումն այժմ հիմնականում առաջնորդվում է արհեստական ինտելեկտով:








