Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սամվել Ալեքսանյանը չի ներել «Զովքի» Արամի որդուն․ դրսից գողեր են խառնվել՝ հաշտեցնելու կողմերին

Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։


Այս մասին Makaryan News-ին հայտնում են Քննչական կոմիտեիւց։ Խոսքը, հիշեցնենք, Աբովյան փողոցում գործող «Մարտինի ռոյալ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Սամվել Ալեքսանյանի թոռնուհու համար վիճաբանության մեջ էին մտել «Զովք» սուպերմարկետի սեփականատերերից Արամ Արամյանի որդին՝ Գևորգը, և «Երևան սիթի» սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանի քրոջ թոռը՝ վերոնշյալ թոռնուհու հարազատ եղբայրը։


Վերջիններս, ի դեպ, «Մոբայլ սենթր» հեռախոսների վաճառքով զբաղվող ամենախոշոր ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանի քրոջ որդին ու դուստրն են։ Թե մասնակիցներից կոնկրետ ում նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում,որ կողմի ներկայացուցիչներն են հայտնվել բացակայելու արգելքի տակ, Քննչական կոմիտեից մեզ չասացին։


Մենք գրել էինք, որ միջադեպից հետո երիտասարդների վեճը տեղափոխվել էր արդեն մեծերի դաշտ, և գործին խառնվել են «Զովքի» սեփականատեր Արամ Արամյանն ու «Երևան սիթիի» սեփականատեր, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Մեզ ասացին՝ Ալեքսանյանը չի ներել Զովքի Արամի որդու պահվածքը իր քրոջ թոռան նկատմամբ։ Արդյունքում թեմային միջամտել են օրենքով գողեր ու քրեական հեղինակություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանից դուրս, որպեսզի հաշտեցնեն կողմերին։


Մասնավորապես, հարցը փորձել են կարգավորել ռուսաստանաբնակ օրենքով գող Շաքրո Մոլոդոյը (Արամի Արամյանի խնդրանքով), և Ուկրաինայում բնակվող գող Նոդարը, որին Սամվել Ալեքսանյանն է դիմել։ Նաև հայաստանյան գողեր են խառնվել հարցին, ու թեև, ասում են, Սամվել Ալեքսանյանը այլոց ներկայությամբ պատժել է «Զովքի» Արամի որդուն ու այդպիսով հարաբերական «հրադադար» է հաստատվել, սակայն այնպես չի, թե ներել է հակառակորդ կողմին կամ հաշտվել նրանց հետ։ Ավելին, մեզ ասացին նաև, որ Սամվել Ալեքսանյանը, հավանաբար դիտավորյալ, գնել է Հյուսիսային պողոտայի այն տարածքը, որտեղ այս պահին վարձակալության հիմունքներով գործում է «Զովքի» մասնաճյուղը, որն, ի դեպ, վերջերս Քննչական կոմիտեի որոշմամբ մի քանի օրով կապարակնքվել էր և չէր գործում։


Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, ու զարմանալիորեն որևէ կերպ մամուլում այս մասին տեղեկություն չէր հայտնվել։ Ասացին՝ հնարավոր բոլոր տարբերակներով կողմերը, հատկապես՝ «Զովքի» տերերը փորձել են փակել հավանական բարձրաձայնողների բերանն ու այնպես անել, որ աղմուկ չբարձրանա, հանրային հնչեղություն չստանա հարցը։


Անգամ իրավապահ համակարգն ՝ «իրեն առընթեր» լրատվամիջոցներով, այս թեման փորձել են ծածկադմփոց անել, որ ոչ ոք չիմանա, թեև քաղաքում շատերն են տեղյակ միջադեպից։

Լրահոս

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն
Իսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է Սեուտա
Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Թրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին
Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան
ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան

ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան

Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա

Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ

Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան

Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ Սուքիասյան

Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթը

Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան

Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. Գալջյան

ՈՒՂԻՂ․ Երանի ավագանու նիստ

Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին