Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները որոշել են ժամանակավորապես մասամբ փակել երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է տեղի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։
«Որպես բացառիկ նախազգուշական միջոց, որոշում է կայացվել մասնակիորեն և ժամանակավորապես փակել ԱՄԷ օդային տարածքը», - հայտնել է նախարարությունը՝ հղում անելով WAM լրատվական գործակալությանը։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայումս հետ են մղում Իրանից արձակված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։








