Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում մարդասիրական իրավիճակը գնահատում է որպես ծայրահեղ ծանր՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հազարավոր է։
«Այժմ՝ Մերձավոր Արևելքում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։ Մենք այն գնահատում ենք, մեղմ ասած, ծայրահեղ ծանր։
Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից իրականացված անօրինական ռազմական գործողությունների հետևանքով իրանցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը, ըստ իշխանությունների, հազարավոր է», - նշել է նա ճեպազրույցի ժամանակ։








