ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելուց։ Նա Fox News-ին ասել է.
«Ես գոհ չեմ», - ընդգծել է Թրամփը։
Մոջթաբա Խամենեին հանգուցյալ այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։ Մարտի 8-ին ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը պնդել է, որ Իրանի հաջորդ գերագույն առաջնորդը «երկար չի մնա» առանց ԱՄՆ-ի հավանության։
Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Պենտագոնը դեռևս չեն արձագանքել Մոջթաբա Խամենեիի ընտրության վերաբերյալ ՏԱՍՍ-ի մեկնաբանությունների հարցումներին։








