Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին՝ հանրապետության տարածքում հարձակումները դադարեցնելու համար, որոնց հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է ավելի քան 400 մարդ։
«Մենք վերահաստատում ենք Լիբանանի պատրաստակամությունը վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ և քննարկել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները՝ այս վտանգավոր սրացումը կանխելու համար», - ընդգծել է պետության ղեկավարը, ըստ նախագահի մամուլի ծառայության։
Նա դատապարտել է «նրանց, ովքեր ձգտում են Լիբանանին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ՝ անտեսելով նրա քաղաքացիների մեծամասնության կամքը, ովքեր հոգնել են պատերազմներից և դրանց հետևանքներից»։








