Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։
Փոփոխությունների պարագայում կտեղեկացնենք:
Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1֊ից գործում է հատուկ հեռախոսահամար.
+35799366818: Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝
+35722321585 (ընթացիկ հարցումների համար):








