Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ խնդրել է Մոսկվային աջակցել Թեհրանի օրինական իրավունքներին միջազգային ասպարեզում, հաղորդում է Իրանի նախագահի գրասենյակը։
Իրանի վարչապետի գրասենյակի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին և Ռուսաստանի կառավարությանը Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների վերաբերյալ «մտահոգության» համար։








