Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»

Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը.


«Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վիճակին ու վերստին մանիպուլ յատիվ հայտարարություններ արել: Մասնավորապես. «Մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու՝ Ռուսաստանի շահերին վնասելու»,ասում է Փաշինյանը:


Խնդիրը միգուցե ոչ այնքան մանիպուլ յացիան է, որքան ընկալումային տարասևեռումը, որ հարուցում են Փաշինյանի նման հայտարարությունները: Մի գործիչ, որ ջանք ու եռանդ չի խնայել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, Ռուսաստանի հասցեին վատաբանելու, չարախոսելու, Ռուսաստանը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ներկայացնելու առումներով, հիմա «հանկարծակի» նման բան է հայտարարում:


Փաշինյանը փաստացի նաև կրկնել է իր վերջերս արած մի արտահայտություն, թե՝ 102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը՝ Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին: Ասուլիսում նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական ռազմաբազան չի խանգարո՞ւմ Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը:


Փաշինյանը հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: «Բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք», - ասում է Փաշինյանը:


Կարճ ասած, քպական կառավարությունը իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր չի դնում: Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք: Բայց դա առաջին, բնական և հուզական ռեակցիան է:


Ավելի լավ է, եկեք միասին դիտարկենք, թե որտեղից է գալիս այդ բնական արձագանքը: Պարզ է, իհարկե, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը ցանկանում է այնպես ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, իր գլխավորած կառավարությունը, թիմը, իշխանությունը, իր սատելիտներով հանդերձ, երբեք ու երբեք Ռուսաստանի դեմ ոչինչ չեն նյութել, հայ-ռուսական հարաբերությունների դեմ բաներ չեն արել ու չեն անում, հատկապես՝ չեն անի:


Դա, որպես քաղաքական պարզունակ «շուստրիություն», հասկանալի է: Բայց հանրահայտ է. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Տրամաբանական հարցեր են ծագում: Այսինքն, ինչպե՞ս թե «մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու խնդիր չենք ունեցել (չունենք և չենք ունենալու)»:


Այդ ինչպե՞ս «չեք ունեցել», երբ հերթով՝ քպականներով ու սատելիտներով առիթով ու անառիթ ամեն ինչում մեղադրում եք Ռուսաստանին: Միայն այն, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի հետ նախապես խոսելու, առանց քաղաքական ուժերի ու հասարակության ներկայացուցիչների հետ որևէ բան քննարկելու, Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպմանը, Մակրոնի քավորությամբ, Արցախը ճանաչեց ադրբեջանապատկան, այնպիսի հարված էր ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի շահերին, որ դրանից հետո կարող էր այլևս ոչ մի հակառուսական քայլ էլ չանել:


Բայց արվել ու արվում են նման քայլեր, հայտարարություններ: Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները և նրանց կցակողված սատելիտները անդադար անում են հակառուսական հայտարարություններ, հնչեցնում մերկապարանող ու անհեթեթ մեղադրանքներ:


Ամենից թարմ եղելությունը Փաշինյանի ԱԳ նխարար Արարատ Միրզոյանի սկանդալային նամակն է Եվրամիության ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Նամակի բովանդակային իմաստն այն է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, և Փաշինյանի կառավարությունն իր ձախավեր իշխանությունը պահելու համար ակնկալում է ԵՄ փորձագիտական ու ֆինանսական օգնությունը:


Այո, Փաշինյանի ԱԳ նախարարը ջանում է Ռուսաստան բառը չգործածել: Բայց Կայա Կալասը բացեիբաց հայտարարում է, որ խոսքը հենց Ռուսաստանի մասին է, այնպես որ, թերընկալման տեղ չի մնում: Հա, ու երբ կայակալասները դա ասում են, քպականները, ամոթխած տեսք ընդունելով, պարզապես լռում են: 


Դե, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ Ռուսաստանի դեմ ուղղված, ավելի ստույգ՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված քայլ, գործողություն: Այսինքն, Փաշինյանն ու նրա իշխանությունը Ռուսաստանին պաշտոնապես (նամակը պաշտոնական է, պատասխան հայտարարություններն էլ՝ հետը) հռչակում են թշնամի, Հայաստանի դեմ պատերազմող: Ու՝ ի՞նչ: Դա Ռուսաստանի դեմ չի ուղղվա՞ծ: Դա բարեկամական ժե՞ստ է: Լավ, ո՞ւմ են «ժեշտի» (թիթեղ) տեղ դրել: Ավելին, Փաշինյանը, իր առաջին շարքի քպական «կարկառուններն» անդադար թիրախավորում են իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիրներին, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, նրանց պիտակավորելով որպես «Կրեմլի ագենտ», «Կրեմլից ֆինանսավորվող», «ռուսական շպիոն», «ռուսուլման» (սա փաշինյանականների ու նրա աջակիցների կեղտոտ բառամթերքի սոսկ մի մասն է):


Դա ի՞նչ է, խիստ բարեկամական քա՞յլ: Թե՞ ռուսական ալիքները փակելու սպառնալիքներն են բարեկամական: Ախր, ո՞ր մեկը ասես: Մյուս կողմից՝ կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նախօրեի հայտարարությամբ փորձում է մեկ այլ «շուստրիություն» էլ անել: Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փչացումը, էլ չենք ասում՝ խզումը վտանգավոր է, նա փորձում է ընտրություններից առաջ ցույց տալ, ձևացնել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է: Այո, բայց Հայաստանի տնտեսությունն իրոք մեծապես կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերից:


Ըստ որում, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այդ կախվածությունն ավելի ընդգծված է դարձել: Բազմավեկտորությունն այստեղ չի աշխատում, այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը չի աճում, եթե չասենք՝ նվազում է: Եվ այս պահին, զուտ նյութական առումով, Փաշինյանին պետք չեն լրացուցիչ պրոբլեմներ, մանավանդ՝ տնտեսական: Մյուս կողմից՝ Փաշինյանը գիտի, որ հայ ժողովրդի մեծ մասը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Ուստի նման հայտարարություններով նա փորձում է նաև այդ ընտրողներին տրամադրել դեպի իրեն, այսինքն՝ մոլորեցնել ու սրտները շահել:


Բոլոր այդ հաշվարկային հանգամանքները, կարծում ենք, պարզորոշ նկատվում են Փաշինյանի վերջին՝ «ռուսասիրական» հայտարարություններում:


Բայց կա մի կարևոր հաշվարկային բացթողում. Փաշինյանն այնքան հաճախ ու այնքան շատ է ստել, որ նրան այլևս միայն ՔՊ վարչությունում են վստահում (այն էլ՝ ոչ բոլորը)...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը
Ի՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան
Հանրայինը դիտավորյալ է սգո օրը ուրախ համերգ ցույց տվել. Չալաբյան

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ