Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ հանրայնացված «իմպորտնի» հարցումը եկավ փաստացի հաստատելու նախօրեին մեր թերթի հրապարակած տեղեկությունը:


Հակիրճ հիշեցնենք, որ նախորդ համարում հայտնել էինք, որ տեսնելով Փաշինյանի վարկանիշի գետնատարած վիճակը՝ որոշվել է առաջիկայում շրջանառել սարքովի տվյալներ: Կարճ ասած՝ «թվեր կրակել»՝ Փաշինյանի ունեցած իբր բարձր վարկանիշի մասին:


Եվ, ահա, առաջին քայլը. հրապարակեցին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով արված «սոցիոլոգիական հարցման» տվյալները: Բայց, հանուն արդարության, ահագին «համեստություն» էին արել, հանգիստ կարող էին գրել, որ Փաշինյանը, օրինակ՝ 150 տոկոս ձայն ունի: Կատակը՝ կատակ, բայց Փաշինյանին աջակցություն հայտնած Վենսի կուսակցության վերահսկողության տակ գտնվող IRI-ի հրապարակած «հարցումը» սոցցանցերի հայկական սեգմենտում, անկասկած, ռեկորդ սահմանեց ծաղրական արձագանքների «գծով»:


Մի խոսքով, նախ՝ մեր նախորդ հրապարակման մեջ արված դիտարկումները 100 տոկոսով հաստատվեցին: Փաշինյանի ու ՔՊ-ի վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանի փիարով զբաղված արևմտյան ինչ-որ կազմակերպություն ստիպված է «թվեր կրակել»: Երկրորդը. այդ ինչպե՞ս է ստացվում, որ նման թվեր հայտնվում են ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշային վիճակը վատանում է:


Հարցը, բնականաբար, հռետորական է: Երրորդը՝ ակնհայտ է, որ ցանկանում են ցույց տալ, թե Փաշինյանն, իբր, ավելի շատ ձայն ունի, քան մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը՝ միասին վերցրած:


Մինչդեռ իրականությունը և հանրության իրական տրամադրությունները բոլորովին այլ են: Համենայն դեպս, երբ շրջում ես քաղաքում ու խոսում մարդկանց հետ, երևի ամեն երրորդի, եթե ոչ՝ ամեն երկրորդի ցանկությունն այն է, որ՝ «սրանք հեռանան»: Ավելին, մեր տեղեկություններով, տարբեր հարցումներ լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս:


Մյուս կողմից՝ նման հարցումներով ու նման «հարցումների» հեղինակները, կարծես, ցանկանում են վիրավորել հայ ժողովրդին, ցույց տալ այնպես, թե մեր ժողովուրդն իբր այնքան վատն է, այնքան անինքնասեր, այնքան արժանապատվությունից զուրկ, որ անհամարժեք է ընկալում իրականությունը, որ այսքան ավերներից հետո դեռ պատրաստ է իշխող ուժին ձայն տալ:


Իրականում դա պարզ տեխնոլոգիա է. առաջին հերթին հուսահատություն են ուզում սերմանել հանրության շրջանում՝ դեմոտիվացնելով մարդկանց, որ չգնան ընտրության: Դե, իշխանությանը ձեռնտու է նվազ մասնակցությունը, որի պարագայում կայուն վարչական ռեսուրսը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ: Ի դեպ, շատերն այնպիսի տպավորություն էին ստացել, որ նշյալ հարցումն անցկացվել է բացառապես քպականների շրջանում:


Այդ պարագայում նշյալ ցուցանիշները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ մոտ 24 տոկոս վարկանիշը կարող է և տրամաբանական լինել...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել
ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան
Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Խառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր
Из рук в руки — хлеб, смех и память. «Сказка арцахской любви» спустя год
Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ
Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Գերտ Յան Կուպմանի հանդիպումը
Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ
Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան
Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի
Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհում
Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ Ղազարյան
Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն
Իրանք շատ բան են ասում, գլուխները պատին են տալիս, հերիք եղավ. Գալյանը՝ ընդդիմությանը
Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգը

Լրացուցիչ նորություններ

...

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»