Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու նախկինում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարաֆինի խոշոր խմբաքանակի պատմությունը, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, բռնագրավվել էր ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման օրոք։


Մասնավորապես, խմբագրությունը փորձել էր պարզել մի շարք առանցքային հարցեր՝ երբ և ում կողմից է տվյալ պարաֆինը ներմուծվել Հայաստան, ինչ ծավալով է եղել այն, ո՞ր ընկերությունն է եղել ներմուծողը, ինչ հիմքով է այն բռնագրավվել՝ վարչական վարույթի, քրեական գործի, թե մաքսային այլ խախտման շրջանակում։


«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր՝ • ո՞ր որոշմամբ և ե՞րբ է իրականացվել բռնագրավումը, • որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է պահեստավորվել պարաֆինը, • ի՞նչ է եղել դրա հետագա ճակատագիրը՝ վաճառք աճուրդով, ոչնչացում, վերադարձ ներմուծողին, թե այլ որոշում։


Եթե իրականացվել է վաճառք, ապա խնդրել էինք ներկայացնել նաև վաճառքի ամսաթիվը, գինը և գնորդի տվյալները։ Իսկ եթե ապրանքը ոչնչացվել է՝ ոչնչացման ակտի վերաբերյալ տեղեկությունները։


Բացի այդ, հարցման մեջ ընդգծվել էր ևս մեկ կարևոր հանգամանք՝ արդյոք տվյալ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ, և եթե այո՝ ինչ ընթացք ունի այն, ինչպես նաև՝ պետական բյուջե մուտքագրվե՞լ են արդյոք միջոցներ տվյալ խմբաքանակի իրացման արդյունքում։ Սակայն Պետական եկամուտների կոմիտեն, ըստ էության, հրաժարվել է պատասխանել հարցերին։


ՊԵԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն հրապարակելու կամ փոխանցելու տեղեկատվություն, որը կարող է պարունակել պետական, առևտրային, հարկային, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք։


ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ նման տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են նույն օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։


Այլ կերպ ասած՝ պետական մարմինը չի հրապարակել ո՛չ ներմուծողի տվյալները, ո՛չ բռնագրավման իրավական հիմքը, ո՛չ էլ ապրանքի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն։


Մինչդեռ հարցը հանրային հետաքրքրության առարկա է․ խոսքը վերաբերում է Հայաստան ներմուծված խոշոր խմբաքանակի ապրանքի ճակատագրին, որի իրացման կամ ոչնչացման դեպքում, տեսականորեն, կարող էին պետական բյուջե մուտքագրվել զգալի գումարներ։


«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել թեման և առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ պարաֆինի այս պատմության վերաբերյալ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՈՒՂԻՂ. «Հանրային տրամադրությունները` պատմական հիշողության և ընտրության խաչմերուկում». քննարկում
Աշտարակ – Փարպի - Ղազարավան 11,5 կմ երկարության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Ալագյազում Փաշինյանը ծանոթացել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին
Ինչի՞ց է նեղսրտած Հայկ Սարգսյանը․ Մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. ի՞նչ է ասել կամ արել ՀՀ իշխանությունը
Գրոսի. Առանց ԱԷՄԳ-ի մասնակցության ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կլինի պատրանք
Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը
Լեհաստանը չի բացառել Patriot հրթիռների մատակարարման ուշացումները
Վա՜յ, էս ինչ լավ քաշած տնական արшղի հոտ ա գալիս. Փաշինյանը՝ Երնջատափ բնակավայրի դպրոցում
ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը պահպանել է ռազմական ռեսուրսները
Իրանը հայտնել է, որ հրադադարը թույլ կտա ԱՄՆ-ին նոր հարձակում նախապատրաստել հանրապետության վրա
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը
CNN. Ռուբիոն կրկին կմիանա Իսրայել-Լիբանան բանակցություններին Վաշինգտոնում
ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
«Իրավունք».«Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Հայկ Սարգսյանը
«Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը
«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում
Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»
Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Ինչի՞ց է նեղսրտած Հայկ Սարգսյանը․ Մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը

ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Իրավունք».«Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Հայկ Սարգսյանը

«Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը

«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում

Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»

Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»

«Մեծահոգի» ադրբեջանական մատակարարումը խաղաղության նշան է, իսկ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը չի դիտվում որպես մոտալուտ աղետի նախանշան․ Արման Աբովյան

Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Թրամփի մասին. Ըստ Փաշինյանի՝ Եկեղեցին պետք է հարկ վճարի (տեսանյութ)

Կարձագանքենք ԱՄՆ-ի ցանկացած խախտման․ Իրան.ԵՄ-ն կարևորում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները (տեսանյութ)

Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»

Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանի արհամարհական ժեստը

«Հրապարակ»․ Զույգի հերթական թատրոնը

Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ»

Քաղաքական ուժերը, ընտրություններին ընդառաջ, հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ»

Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ»

Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ»

Յուրաքանչյուր վճարված հարկ իրական արդյունք է ստեղծում, և այս գործընթացում յուրաքանչյուրս ունի իր կարևոր դերակատարումը․ ՊԵԿ նախագահ