Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախցի գործարարի գլխին ամպեր են կուտակվել. Հակոբջանյանը կկալանավորվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պաշտոնյա, պետական մրցույթների մեծ մասի հաղթող, ապա Երևան տեղափոխված գործարար Արման Հակոբջանյանը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում «Կապավոր» ընկերության սեփականատեր Հակոբջանյանին տարբեր տնտեսական բնույթի գործերով պարբերաբար հրավիրում են քննչական մարմիններ՝ հարցաքննությունների և պարզաբանումների համար։


Նա Հայաստանում ևս մրցույթներում հաղթում է և խոշոր շրջանառություն ունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մի քանի տնտեսական դրվագների մասին է, որոնց շրջանակում Հակոբջանյանին արդեն մի քանի անգամ «տանում-բերում» են քննչական մարմիններ։ Նրա շրջապատում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, արդեն գրեթե չեն կասկածում, որ առաջիկայում կարող է քննարկվել նաև նրան կալանավորելու հարցը։ Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանը տարբեր տարիներին պաշտոններ է զբաղեցրել նաև Արցախի կառավարման համակարգում, իսկ Հայաստանում առավել հայտնի դարձավ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր գազալցակայանները գնելու գործարքով։


Իրավապահ համակարգում ընթացող այս գործընթացների ֆոնին հետաքրքիր է նաև քաղաքական ու վարչական միջավայրի վերաբերմունքը նրա նկատմամբ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախկինում Հակոբջանյանի հետ սերտ հարաբերություններ ունեցած պաշտոնյաների մի մասը այժմ նախընտրում է հեռավորություն պահպանել։


Մասնավորապես, տարածված խոսակցությունների համաձայն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը մշտապես համարվել է Արման Հակոբջանյանի «առատաձեռնության անխոնջ վկան», այս փուլում կարծես չի կարողանում որևէ կերպ փրկել գործընկերոջը ստեղծված իրավիճակից։


Դե, Գնել Սանոսյանն այժմ Հակոբջանյանի կարիքն այնքան էլ չունի․ նա ներկայումս ունի բարձր վարձատրվող պաշտոն՝ թղթով համարվում է կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում՝ Ամուլսարի հանքավայրի ծրագրի շրջանակում։ Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել մեր տեղեկությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել զարգացումներին։ Հիշեցնենք, որ ձմռանն էլ Գլխավոր դատախազի հրամանով քանդվեցին Արման Հակոբջանյանի Սևանի հայտնի շքեղ առանձնատան ներքևի օժանդակ շինությունները, որտեղ հաճախ խնջույքներ էր անում նույն Գնել Սանոսյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայաստանից Վրաստան ծաղիկների ներմուծումը մայիսին հասել է պատմական առավելագույնի
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս
ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ
Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու
Նոր BMW i3-ի ընթացքի պաշարը՝ ավելի քան 900 կիլոմետր, 10 րոպեում՝ 400 կիլոմետր լիցքավորում
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան
Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
«Մերցը պետք է հեռանա». Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել
Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են
Թրամփ․ Հորմուզի նեղուցում առնվազն 60 օր մաքսատուրքեր չեն լինի
Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը
Բրիտանիայի հրթիռները կարող են հասնել մինչև Մոսկվա
ԱՄՆ-ում հերթական աղմկահարույց միջադեպն է գրանցվել. վիրավորներ կան
Թուրքիան պատմական գործարք է կնքել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ
Թել Ավիվը փոխում է իր մարտավարությունը Լիբանանում
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար

«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»

Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Հրապարակ». Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքները

«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին