Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան


Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր առավոտյան Իրանի պատասխան հարվածները ընդունեցին բոլորովին այլ՝ անհամեմատ ավելի լայն ու վտանգավոր ծավալ։Եթե մինչ այժմ թիրախավորվում էին հիմնականում ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց փաստացի դաշնակից արաբական պետությունների ռազմաբազաները, օդանավակայանները, նավահանգիստները, ռադարային կայանները, լոգիստիկ կենտրոնները և խորհրդանշական նշանակություն ունեցող որոշ բարձրահարկ հյուրանոցներ, ապա այսօրվանից Իրանը սկսել է հարվածել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ամենազգայուն ոլորտին՝ նավթաարդյունաբերական համալիրներին և այլ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։

Հրթիռակոծվել և հրդեհվել է Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության խոշոր նավթավերամշակման կամ նավթարդյունահանման օբյեկտներից մեկը, Բահրեյնում գործող Aluminium Bahrain (ALBA) ընկերության ալյումինի գործարանը, որը Մերձավոր Արևելքում ամենախոշորներից է, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտներ։ Նման թիրախավորումը նշանակում է, որ հարվածը հասցվում է ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներին, այլև տարածաշրջանի տնտեսական հիմքերին։ Եթե այս միտումը շարունակվի, հնարավոր են նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներ, մատակարարման շղթաների խաթարում և էներգակիրներից կախված բազմաթիվ պետությունների տնտեսական լուրջ ցնցումներ։

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ ճեղքվածք չի դիտվում։ Ընդհակառակը, Իրանի զինված ուժերը մեծացնում և ընդլայնում են հարվածների ինտենսիվությունն ու պատերազմի աշխարհագրական շառավիղը։ Քուվեյթի ուղղությամբ գործողությունների ընթացքում խոցվել է առաջին ամերիկյան կործանիչը (օդաչուն փրկվել է)։Մինչ այդ պաշտոնապես հաղորդվել էր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին։Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում և այլուր ակտիվացել են Իրանի շիա դաշնակից կառույցները և շիա զանգվածները, որոնք ուղղակիորեն գրոհում են ամերիկյան դեսպանատների և հյուպատոսությունների վրա։ Պատերազմի մեջ է մտել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը արդեն մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Սպասվում է նաև Եմենի հուսիթների՝ «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժման ակտիվ ներգրավումը, ինչը մեծ գլխացավանք կդառնա թե՛ Իսրայելի և ԱՄՆ-ի, թե՛ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների համար։Սա նշանակում է, որ, ի լրումն Հորմուզի նեղուցի, կարող է կրկին փակվել նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ հավելյալ հարված հասցնելով տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը, քանի որ այդ ուղիներով է անցնում համաշխարհային ծովային առևտրի և էներգակիրների փոխադրումների զգալի մասը։ 

Թրամփը երազում էր ստանալ ս.թ. հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված կարճատև հատուկ ռազմագործողության նման արդյունք, սակայն առերեսվում է լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որին ԱՄՆ-ի ո՛չ հասարակությունն է պատրաստ, ո՛չ էլ զինված ուժերը։Կարճ ասած՝ պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն։ Ինչպես դեռ պատերազմի առաջին օրն եմ գրել և հիմնավորել, նրանց ռազմավարական հաշվարկները սխալ և պատրանքային էին։

Լրահոս

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել