«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 25%-ը։
Ռոնալդուն նշել է, որ վաղուց էր ցանկանում ներդրում ունենալ ֆուտբոլում՝ խաղադաշտից դուրս. նա հավելել է, որ «Ալմերիան» ամուր հիմքերով իսպանական ակումբ է և ունի զգալի աճի և հստակ ներուժ։
«Ես անհամբեր սպասում եմ ղեկավարության հետ համագործակցությանը՝ ակումբի զարգացման հաջորդ փուլին աջակցելու համար»-ասել է նա:
«Ալմերիան» ներկայումս Սեգունդայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը, 27 խաղում վաստակած 48 միավորով։ Ակումբը դուրս է մնացել Լա Լիգայից 2023-2024 մրցաշրջանում։








