Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բանակցությունների ռուսական հարթակից արևմտյան հարթակ տեղափոխումը բացասաբար է անդրադարձել Արցախի ճակատագրի վրա. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)


 Euromedia24-ի «Մեծ բանավեճի» հարթակում տեղի ունեցավ քննարկում, որի թեման, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանն» էր։


Քննարկման բանախոսներն էին


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը,


Ռազմական մական փորձագետ Հայկ Նահապետյանը,


«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը,


«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։


Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։


Վահան Բաբայանը հաղորդեց, որ փետրվարի 18-ին տեղի ունեցավ ակցիա, երբ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ փաստաթուղթ հանձնեցին «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ հանրության մի մասի դժգոհության մասին։ Նա հարց ուղղեց Սուրեն Սուրենյանցին՝ ինչպես անցավ այդ ակցիան, ովքեր էին մասնակցում այդ ակցիային, և ինչ էր դա նշանակում։

Սուրեն Սուրենյանցը հաղորդեց, որ միամտություն կլիներ կարծել, որ ՄԱԿ-ը ինչ-որ բան էր անելու։ Իրենք այս ֆունկցիան իրենց չէին վերապահի, եթե ՀՀ-ում լիներ իշխանություն, որը դիվանագիտական ճանապարհով կհակազդեր Ադրբեջանից հնչող այդ միտումներին։ Ազդակը Ալիևի՝ Մյունխենում ելույթն էր և France24-ին տված հարցազրույցը, որտեղ նա վտանգավոր հայտարարություններ արեց, որոնք, ինչպես փորձը ցույց է տալիս, հետագայում լուրջ հետևանքներ են ունենում։ 

«Պետք է ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի կարծիքը ամբողջ Հայաստանի կարծիքը չէ, և որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ՝ պետք է հակազդել դրան»,-ասաց Սուրեն Սուրեյանցը։

Նա հավելեց, որ այդպիսով՝ նրանք փորձեցին երկու խնդիր լուծել՝ հանրությանը ցույց տալ, որ դա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության բաղադրիչ է, և որ այդ վտանգը իրական է։ 

Վահան Բաբայանի հարցին՝ այս կանխատեսումներն ու Ալիևի առաջ քաշած օրակարգերը մոտ ապագայի՞ն են վերաբերում, թե ավելի հեռու, Սուրեն Սուրենյանցը պատասխանեց, որ ուժային դիսբալանսի պայմաններում, եթե չկան միջնորդ երկրներ, թղթի վրա գրվածը չի աշխատելու։ Ուժային բալանսն է որոշում՝ որ օրակարգն է առաջ մղվում, որն է դուրս մղվում, և ինչպիսի հանգուցալուծումներ են լինում։ 

«Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը չէր կարող կանխատեսել՝ երբ է լուծելու Արցախի կլանման հարցը։ Օրինակ՝ եթե Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը ռուսական հարթակներից չտեղափոխեր արևմտյան հարթակներ, հարց է՝ Արցախը կկործանվեր, թե ոչ։ Արցախի ոչնչացմամբ շահագրգռված էր Արևմուտքը՝ ոչ այն պատճառով, որ հայ ժողովրդի թշնամին է, այլ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում թուլացնելու նպատակով։ Հայաստանը գտնվում է միակողմանի զիջումների ռեժիմում։ Եվ երաշխիք չկա, որ մեր Սահմանադրությունը փոխելու դեպքում Ադրբեջանը վազելու է խաղաղություն կնքելու։ Ինչո՞ւ Ալիևը չի ստորագրում այդ խաղաղության պայմանագիրը։ Պատճառն այն է, որ նա Հայաստանից ավելին ստանալու ակնկալիք ունի»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նա հավելեց՝ Արևմտյան Ադրբեջանը միայն փախստականների վերադարձը կամ ադրբեջանցիների՝ ստիպողաբար Հայաստան տեղափոխելը չէ։ Դա անկլավներն է, պետության քաղաքակրթական հիմքերի ոչնչացումն է։ Սա, ըստ էության, նշանակում է ՀՀ տարածքում հայ-ադրբեջանական համակեցության ստեղծում։ 

Նրա խոսքով՝ եթե ՀՀ քաղաքացիները 2026-ին սխալ ընտրություն անեն, ինչպես 2021 թվականին, այս վտանգավոր գործընթացները կարող են շատ արագ տեմպերով զարգանալ։ Պատճառն այն է, որ դա բերելու է դեմոգրաֆիկ աղետի, որովհետև շատ ու շատ քաղաքացիներ հեռանալու են երկրից։

Այս գործընթացը կարող է տևական լինել՝ նախ սահմանադրությունը, հետո՝ անկլավների հարցը, ապա միջանցքներ է ուզելու, որպեսզի իր տարածքները կապի իրար, այնուհետև այդ միջանցքներում կհայտնվեն ադրբեջանական զինված ուժեր, ապա կձևավորվեն ինֆրաստրուկտուրաներ, և այլն։

«Նախ՝ մենք հանդուրժելո՞ւ ենք մի խաղաղության մոդել, որի բովանդակությունը պերմանենտ և միակողմանի զիջումներն են։ Եթե դա հանդուրժենք, ժամանակի ընթացքում իրեն պետք է հանձնենք այն ստրատեգիական բաները, որոնք ունենք։

Երկրորդ՝ մենք ունենալո՞ւ ենք մի իշխանություն, որը հաշվի է նստելու այն փաստի հետ, որ պարտվել ենք, և ունենալու է օրակարգ, որը միտված է լինելու պարտության հետևանքների աստիճանական վերացմանը»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին
CBS. ԱՄՆ-ը չի սպասում Աբու Դաբիի բանակցություններում խաղաղության համաձայնագրի կնքմանը
Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»
«Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում
Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»
Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»
Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում
Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»
ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ»
Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)

Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան

Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Փաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. Թանդիլյան

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. Չալաբյան

Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան

Փաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում, հնազանդորեն կատարում են

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան

Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները

Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը

Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը

Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել