Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով, դրական զարգացում է ստացել։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին։ Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչներից մեկը կազմել է արձանագրություն՝ դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի։


Էդգար Ղազարյանը նաև երեք միջնորդություն է ներկայացրել քննիչին, քանի որ Արթուր Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ, այդ դիրքն օգտագործելով է հրաժարվել կատարել վճիռը, ինչը ծանրացնում է պատիժը։ Ի՞նչ է տեղի ունեցել Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Հովհաննիսյանը հրապարակային հայտարարությամբ սպառնացել էր կտրել ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները։


Դեպքը լայն արձագանք էր ստացել թե՛ քաղաքական, թե՛ իրավապաշտպան շրջանակներում։ Դատարանը հետագայում այդ հայտարարությունների համար Հովհաննիսյանին պարտավորեցրել է վճարել 1 մլն 250 հազար դրամ փոխհատուցում՝ հօգուտ Ղազարյանի։ Գումարը վճարվել է, սակայն, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնել է Ղազարյանը, Հովհաննիսյանը հրաժարվում է հրապարակային ներողություն խնդրել՝ չկատարելով վճռի ոչ նյութական մասը։ Նոր զարգացում․ քննիչը արձանագրություն է կազմել Ղազարյանի հաղորդման հիման վրա դատախազությունը նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փոխանցմամբ՝ Շենգավիթի քննչական բաժնում քննիչը կազմել է արձանագրություն՝ դատարանի վճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։


Սա գործընթացի էական փուլ է․ արձանագրության կազմումը նշանակում է, որ իրավապահ մարմինները տեսնում են քրեական գնահատականի հիմք և անցնում իրավական ընթացակարգի հաջորդ փուլին։ Ի՞նչ ընթացակարգ է սպասվում Քանի որ գործով միակ դերակատարը գործող պատգամավոր է, քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Այսինքն՝ քննչական մարմինը պետք է դիմի դատախազին, որպեսզի նա միջնորդություն ներկայացնի ԱԺ-ին՝ պատգամավորի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու համար։


Հենց այս փուլում է հարցը ստանում նաև քաղաքական հնչեղություն․ արդյոք խորհրդարանական մեծամասնությունը կտա՞ համաձայնություն սեփական խմբակցության քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Ընտրովի մոտեցում Էդգար Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ դատարանի վճռի կատարմանը խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդումներ են իրականացվել նաև հոգևորականների նկատմամբ, ընդհուպ՝ Գարեգին Բ-ի գործով նախաձեռնված գործընթացների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև պատգամավորի դեպքում։


Նախկին միջադեպ Հիշեցնենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանի անունը նախկինում ևս հայտնվել էր հանրային քննարկումների կենտրոնում․ 2017 թվականին նա ոստիկանություն էր տարվել, և նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր 0.24 մգ թմրանյութ։ Այդ պատմությունը ևս ժամանակին լայնորեն քննարկվել էր մամուլում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ
Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում
Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին
Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծի պոտողայում տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքա
Ղարաբաղից տեղահանվածները, ովքեր զրկված են վարորդական իրավունքից, կարող են կրկին առանց քննությունների ձեռք բերել դրանք երկուշաթբի օրվանից. ՆԳ նախարար
Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ)
Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ)
Վահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ
Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար
ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ)
Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել
Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը
Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
Կարևոր
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ

Հովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»

«Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք

ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին

Արմեն Գրիգորյանը վիրավորված հեռացել է․ Փաշինյանը փորձել է նրան համոզել, սակայն մերժել է․ «Ժողովուրդ»

Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում

«Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները թեժ քննարկումների մեջ են

«Հրապարակ»․ Սաշիկ Սարգսյանին «ծախսելու փող» չթողեցին

Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում. նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վարչաբենդն այլեւս չի՞ գործում

ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»․ «Ժողովուրդ»

Ինչ է սպասվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանին․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ Արգամ Աբրահամյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին