Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցը մի այլ կարգի ոգևորել է ինչպես քպական քարոզիչներին ու քպամերձ արևմտյան սատելիտներին, այնպես էլ ու առանձնապես՝ Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, ոգևորության բռնկումները սկսեցին մարել, երբ արդեն Բաքվում ԱՄՆ փոխնախագահն Ալիևի հետ հանդիպեց ու որոշակի հայտարարություններ արեց, որոնցից մի քանիսն առնվազն վտանգավոր էին, այդ թվում՝ TRIPP-ի վրայով թռչելու մասին հայտարարությունը: Նաև՝ երբ խմբագրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կատարած այցի վերաբերյալ իր պաշտոնական էջում արված գրառումը:


Իսկ երբ պարզ դարձավ, որ իրականում ոչ թե Հայաստանին է ԱՄՆ-ը միլիարդներ տալու, այլ Հայաստանն է միլիարդներ տալու ԱՄՆ-ին, ոգևորության փուքսն, ինչպես ասվում է, նկատելիորեն մարեց: Մի խոսքով, եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրա այցն ակտիվորեն քննարկվեց, իշխանական շրջանակները հիացական մեկնաբանություններ արեցին, ընդդիմադիրները՝ քննադատական արձագանքներ, վերջիններս նաև ակցիաներ իրականացրեցին:


Բայց այս ամենի մեջ գոնե մեզ համար ոչ պակաս հետաքրքիր էր այլ հանգամանք: Տեսեք, այս օրերին աշխուժորեն սկսեց քննարկվել այն թեզը, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար «փիար» էր՝ հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ: Վենսն ինքն էլ, կարծես, ուղիղ տեքստով ասաց, որ ինքը Փաշինյանի կողմից է (չնայած, իմիջիայլոց, փաշինյանենք ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում հոգով-սրտով Բայդեն էին երկրպագում): Իսկ հետաքրքիրն այն է, որ նման դիտարկում կամ արձանագրում անողների մի մասը չի թաքցնում զարմանքը, կարծես մի անսպասելի բան է կատարվել: Իհարկե, Ջեյ Դի Վենսը ձեռքի հետ նաև Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ «փիար» պիտի աներ, գովաբաներ, թեկուզ նրա այցի նպատակը բացառապես ԱՄՆ շահերն առաջ տանելն ու տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդումն էր:


Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ու նրա իշխանության օտարաշահ «գիծը» ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է: Թեկուզ այն պատճառով, որ իրենց կողմից թշնամի հռչակված Իրանի հենց սահմանին «ոտատեղ» են արել՝ ի դեմս «Թրամփի ուղու», չհաշված՝ Հայաստանն Իրանի հետ ցամաքային կապից կտրելու հեռանկարը: Ավելին, Փաշինյանը և ՔՊ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն են կյանքի կոչում, լիովին սպասարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի երդվյալ թշնամիների շահերն ու օրակարգերը, այնքան ու այնպես, որ Անկարայում ու Բաքվում մեկ տասնամյակ առաջ չէին էլ համարձակվի երազել:


Էհ, բնականաբար, նրանք՝ Բաքուն, Անկարան, Ալիևը, Էրդողանը, պիտի շահագրգռված լինեն, որ Փաշինյանին ամեն գնով պահեն իշխանության, նրա համար «փիար» էլ են անելու, տո՝ ձրի բենզին էլ կտան, պետք լինի՝ ոստիկաններ ու թիկնապահներ էլ կուղարկեն: Դե, իսկ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը՝ առանձին-առանձին, իրենց ձևերով են Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «փիարում», սատարում, քարոզում: Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար, միայն թե իրեն օգնեն ամեն գնով պահել իշխանությունը:


Չէ, նրանցից ոչ մեկին Փաշինյանը չի հետաքրքրում, ավելին՝ ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը Փաշինյանին չի ընդունում, էլ ավելին՝ նրանց Հայաստանն ընդհանրապես չի հետաքրքրում, բայց այս պահին նա ձեռնտու է զուտ նրա համար, որ Հայաստանի հաշվին սպասարկի իրենց շահերը, Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից: Մեր երկիրը արդեն իսկ մխրճվել է նախընտրական իրողությունների ու նախընտրական տրամաբանության հորձանուտ: Հիմա նույնիսկ ճնճղուկներն են քաղաքական ենթատեքստով ծլվլում, էլ ուր մնաց՝ զանազան գործիչները, այն էլ՝ օտարերկրյա: Այնպես որ, պայմանական ասած՝ նման «Վենսեր» ու այլ քարոզչական «դիջեյներ» առաջիկա ամիսներին շատ են Երևան գալու-գնալու: Կամ եթե չեն էլ գալու, շատ հայտարարություններ են անելու, շատ են փորձելու ազդել Հայաստանի ընտրողների ու տրամադրվածությունների վրա:


Խնդրեմ, մայիսին «Եվրոպական քաղաքական համայնքի» մի ամբողջ գագաթաժողով է նախատեսված: Ընտրությունից 1 ամիս առաջ: Պարզ է, չէ՞, ինչի համար: Հո հենց այնպես չեն 15 միլիոն եվրո ցնծացել Փաշինյանի իշխանությանը՝ ընտրողների կամքի և ժողովրդավարության դեմ պայքարելու համար: Խնդրեմ, Վենսը եկավ հայտարարություններ արեց ու հենց գնաց, հաջորդ իսկ օրը փաշինյանական ռեժիմի ռեպրեսիվ մարմինները հարձակվեցին Վաղարշապատի ընդդիմադիրների վրա: Երևի լիարժեք «դաբրո» է ստացել Վենսից նոր քաղաքական բռնաճնշումների համար: Մի խոսքով, կգան ու կգնան, կխոստանան ու «կփիարեն», մանիպուլ յացիաներ կանեն: Այդ ամենը հասկանալի է, սպասելի է: Բայց, ի վերջո, կա ամենակարևոր հարցը՝ հունիսի 7-ին ո՞վ է գնալու քվեարկության: Ո՞վ է ընտրություն կատարելու և իր ընտրությանը տեր կանգնելու: Էլի հավաքականորեն ասած՝ Վենսն ու Կայա Կալլասը չեն գնալու քվեարկեն, չէ՞:


Քվեարկելու են, ընտրություն են կատարելու մեր քաղաքացիները: Մենք՝ բոլորս: Ու երբ ընտրողը մտնի քվեախցիկ, ինչի՞ մասին է մտածելու, ի՞նչ է հիշելու, ի՞նչն է գնահատելու և վերագնահատելու: Մոռանալո՞ւ է այս 8 տարում Փաշինյանի ու ՔՊ-ի գործած ավերներն ու բերած աղետները: Մոռանալո՞ւ է հազարավոր զոհերը, Արցախի կորուստը, Արցախի հայությանը հայրենազրկման ենթարկելը: Մոռանալո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս արշավանքը: Ներելո՞ւ է ազգային արժանապատվության խայտառակ նվաստացման դրսևորումներն ու Արարատն ուրանալը: Ներելո՞ւ է տարեցներին ու թոշակառուներին ծաղրելը: Ներելո՞ւ է հարկատուների հաշվին Փաշինյանի իշխանավորների բազմամիլիոնանոց ինքնապարգևատրումները:


Մոռանալո՞ւ է ոստիկանական «բեսպրեդելն» ու խաղաղ ցուցարարներին նռնակահարելը: Մոռանալո՞ւ է ընդդիմադիրների և հոգևորականների բռնաճնշումները, քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, մոռանալո՞ւ է, որ հենց Փաշինյանին փիարողները Հայաստանը մաս-մաս վերացնում են: Այնպես որ, ինչքան էլ Վենսը, Կալլասը, Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին «փիարեն», կարևորը այլ բան է: Կարևորը այն է, թե մենք ինչ ենք մտածում, ինչ ենք անում, ինչպես ենք գնահատում ինքներս մեզ:


Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երեխաները, մեր զավակները, թոռները պետություն, երկիր, ապրելու կենսատարածք ունենան, թե՞ ուզում ենք Փաշինյանի հերթական արկածախնդրության զոհեր դառնան՝ «հանուն ոչնչի», ի լրումն՝ զրկվելով երկրից, պետությունից, դառնալով աներկիր թափառականներ: Սա է հիմնականը: Իսկ քաղաքական ուժերի հիմնական խնդիրը հասարակության կուտակված դժգոհությունն ու տրամադրվածությունը մոբիլիզացված առարկայացնելն է՝ երկիրը փաշինյանական ձախավերությունից ձերբազատելը:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ռուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած
ԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան
Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում
Սի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում
Անտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ
ABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկել
Կարևոր
ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Կարևոր
ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին
Axios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ
«Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում
«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում
«Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար»
«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում
«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա
«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»
Կարևոր
«Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան
«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»
«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները
«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո

Լրացուցիչ նորություններ

...

Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում

«Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում

«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում

«Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար»

«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում

«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա

«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»

«Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան

«Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները»

«Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները

«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո

«Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան

«Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը