Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները․ Սուրենյանց

Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն: Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները: 2026 թ. փետրվարի 4-ին Osmanqizi English ալիքում հաղորդավարուհի Ժոան Լիսոսքիի և ամերիկացի վերլուծաբան, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի նախկին աշխատակից, «Պատուհան դեպի Եվրասիա» վերլուծական բլոգի հեղինակ Փոլ Գոբլի հարցազրույցը կարևոր մեկնաբանություն է Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցի քաղաքական ու ռազմավարական նշանակության վերաբերյալ։


Պոլ Գոբլի գնահատմամբ՝ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար առանցքային գործընկեր է։ Այն դիտարկվում է որպես տարածաշրջանային ինքնուրույն ուժ, որը փաստացի դուրս է եկել ռուսական վերահսկողության շրջանակից։ Բաքվի հետ քննարկումների առանցքում միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություն է՝ Իրանի գործոնը, որտեղ Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես զսպող և տեղեկատվական գործընկեր, Զանգեզուրի միջանցքը՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների բացման առանցքային նախագիծ, Չինաստանի ազդեցության սահմանափակումը՝ հատկապես տրանսկասպյան ենթակառուցվածքների միջոցով։ Գոբլի տրամաբանության համատեքստում Ադրբեջանը Վաշինգտոնի համար ոչ թե ճնշման ենթակա պետություն է, այլ գործընկեր, որի հետ կառուցվում են գործարքային և երկարաժամկետ հարաբերություններ։ Գոբլի գնահատմամբ՝ Հայաստանի դերը այցի շրջանակում երկրորդական է։ Ջեյ Դի Վենսի այցը Երևանին ուղղված քաղաքական ազդակ է, որ Միացյալ Նահանգները չի հեռանում Հայաստանի օրակարգից։ Սա հատկապես կարևոր է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Այցը Հայաստանի համար նաև քաղաքական ապահովագրող գործոն է՝ ուղղված ներքին կայունության պահպանմանը և ռուսական ազդեցության հետագա նահանջին։


Կարճ ասած, Վենսի երևանյան այցն, ըստ Գոբլի տրամաբանության, ավելի շատ աջակցություն է Փաշինյանի թիմին՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ: Հարցազրույցի ամենակտրուկ եզրակացություններից մեկն այն է, որ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանին գրեթե զրկել է Հարավային Կովկասում ազդեցության իրական լծակներից։ Մոսկվան կարող է փորձել միջամտել տեղեկատվական կամ ներքաղաքական եղանակներով, սակայն չունի բավարար ռեսուրս՝ տարածաշրջանային գործընթացների ընթացքը վերահսկելու համար։ Փոլ Գոբլը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի վերջին քայլերը՝ Հայաստանի համար գազի և ցորենի մատակարարումները, գերիների ազատ արձակումը և այլ նախաձեռնությունները, պայմանավորված են սեփական շահերով, այլ ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ճնշմամբ։ Նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Նախիջևանի նոր սահմանադրական մոտեցումները և ռուսական իրավաքաղաքական հղումներից հետևողական հրաժարումը։


Այս միտքն, ըստ էության, հաստատում է իմ և այլ գործընկերներիս այն պնդումները, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս է բերում՝ վերածելով Ադրբեջանի փաստացի ենթապետության: Ջեյ Դի Վենսի այցը Ադրբեջան և Հայաստան Միացյալ Նահանգների նոր տարածաշրջանային ռազմավարության հստակ արտահայտությունն է։ Վաշինգտոնը ձգտում է միաժամանակ կառավարել Իրանի շուրջ ռիսկերը, սահմանափակել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը, առաջ մղել տրանզիտային միջանցքները և Ադրբեջանին ամրապնդել որպես տարածաշրջանի հիմնական գործընկեր։ Հ


այաստանի համար այս այցը ռազմավարական շրջադարձ չի նշանակում, սակայն փաստացի խրախուսում է՝ երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությանն ուղղված Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը: Ստեղծված համատեքստը բացահայտում է ԱՄՆ–Հայաստան և ԱՄՆ–Ադրբեջան հարաբերություններում առկա կառուցվածքային անհամաչափությունը։ Բովանդակային քաղաքական և անվտանգային փոխհարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Վաշինգտոն–Բաքու առանցքում, մինչդեռ Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում՝ սահմանափակ մանևրային հնարավորություններով»,-գրել է Սուրենյանցը։

Լրահոս

ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան
Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում